Հնդկաստանը նման է մի ծովի, որքան նրանով երկար ես գնում, այնքան խորն է դառնում:

Երկիրն այն, որ ընկած է օվկիանոսից հյուսիս,.
ԵՎ ձյունապատ լեռներից հարավ, կոչվում է Բհարատ,.
Քանի որ նրա բնակիչները Բհարատի հետնորդներն են:

30 мар. 2015 г.

Կրոնի մասին

Հնդկաստանում պետական կրոն չկա:
Հնդկաստանում լայն տարածում ունեն հետևյալ կրոնական ուղղությունները՝ հինդուիզմ (ներկայումս Հնդկաստանում ամենատարածված կրոնն է),բուդդայականություն, քրիստոնեություն և մահմեդականություն:


Հինդուիստական կամ հնդկական կրոնը, չնայած ընդունում է մեկ աստված, բայց իրականում այն եռամիասնական աստվածություն է, աստվածը 3 կերպ ունի՝ Բրահմա, Վիշնու, Շիվա պատկերումներով: Այս երրորդությունը հայտնի է տրիմուրտի անվան տակ:


Բրահմա աստվածը աշխարհի ստեղծողն է:

Բրահմա
Վիշնուն պահպանող աստվածն է, նրան դիմում են, որ իրենց պահպան լինի:

Վիշնու
Շիվան աշխարհի քանդողն է: Կործանող այս աստծուց հինդուիստները վախենում են և ծեսերով փորձում են սիրաշահել նրան, որ չզայրանա:

Շիվա
Բացի նշված աստվածներց կան այլ աստվածներ:
Հինդուիզմի կրոնական դավանանքից է նաև անասունների, գետերի և բույսերի պաշտամունքը: Անասունների պաշտամունքը մարմնավորողը կովն է, գետերինը՝ Գանգեսը, իսկ բույսերինը՝ հնդկական լատոս ծաղիկը:
Ըստ հինդուիզմի կանոնի՝ կով մորթելն ու նրա միսը ուտելը ծանր մեղք է:





Քրիստոնեությունը Հնդկաստան է թափանցել եվրոպացիների միջոցով, բայց հնդիկների շրջանում մեծ տարածում չի ստացել:

Հիսուս Քրիստոս
Քրիստոնյա հնդկուհի

26 мар. 2015 г.

Լեզվի մասին

Հնդկաստանում լեզուներ շատ կան (գոյություն ունի 85 լեզու ու բարբառ):
Հնդկաստանի բնակչության 95 -ը խոսում է 15 հինական լեզուներով` հինդի, բենգալի,  հուջարատի, փենջաբի, մինդհի, մարատհի, նեպալի, քաշմիրի, ռաջաստանի, ասամի, օրիայի, բիհարայի, կանարայի, տելուգուի,տամիլի և մալայալի: Այդ հիմնական լեզուները պատկանում են լեզվական 2 տարբեր ընտանիքների` հնդեվրոպական և դրավիդյան:

Հնդեվրոպական ընտանիքի ծառի նկարը


Հնդկաստանում հինդին և անգլերեն 1965 թ.-ի հունվարի 26-ին դարձանան պաշտոնական լեզու: Հինդին տարածված է հիմնականում հյուսիսային նահանգներում (Ռաջասթան, Դելի, Հարիանա, Ուտարքանդ, Ուտար-Պրադեշ, Մադհյա-Պրադեշ, Չհատիսգարհ, Հիմաչալ-Պրադեշ, Ջարքանդ ու Բիհար)։

Հինդիի տարածվածությունը

Հնդկաստանի կլիման

Հնդկաստանի կլիման ամենուրեք տաք է: Այնտեղ չի հանդիպում տարվա այն բոլոր եղանակները, որոնք մեզ մոտ առկա են:  Նրանք տարին բաժանել են 3 մասի` հով, տաք և անձրևային ( մուսսոնային ) ժամանակաշրջանների:

Հով եղանակ --- Նոյեմբերից Փետրվար


Տաք եղանակ --- Մարտից Մայիս


Անձրևային եղանակ --- Հունիսից Սեպտեմբեր


Անցողիկ ամիս (անձրևայնի և ցրտի միջև) --- Հոկտեմբեր

Հով հասկացությունը Հնդկաստանում խիստ հարաբերական է (Օրինակ` հունվարին Մումբայում` +34, Մադրասում` +38): Այնտեղ ամենուրեք հունվարյան ջերմաստիճանը հավասար է մեր հանրապետության ամենատաք շրջանի` Արարատյան դաշտի հուլիսյան Ջերմության առատությունը թույլ է տալիս այստեղ տարեկան երկուսից երեք անգամ բերք ստանալու:


20 мар. 2015 г.

10 հետաքրքիր փաստ Հնդիկների և Հնդկաստանի մասին - մաս 2

1. Հնդկաստանի ճանապարհային ցանցն այնքան երկար է, որ կարող է Երկրի շուրջ պտտվել ավելի քան117 անգամ: Ցանցի ընդհանուր երկարությունը կազմում է 4.7 մլն կմ և մեծությամբ երկրորդն է աշխարհում:

2. Նյու Դելիի օդն ամենաաղտոտվածն է աշխարհում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Նյու Դելիի օդի աղտոտվածության մակարդակը գնահատել է 2.5 միկրոմետր, ինչը նշանակում է, որ մեկ խորանարդ մետր օդին 152 գրամ աղտոտված մասնիկ է հասնում, ինչը չափազանց վտանգավոր է թոքերի համար:




3. 2012-ին Հնդկաստանում յուրաքանչյուր 3 րոպեն մեկ մեկ մարդ է մահանում ճանապարհներին: Ճանապարհային վթարների հետևանքով 138,258 մարդ է զոհվել 2012-ին:


4. Հնդկաստանը տարեկան կտրվածքով 415 մլն դոլարի արժողությամբ վարսեր է արտահանում: Հնդիկները նվիրաբերում են իրենց մազերը եկեղեցիներում՝ որպես հոգևոր նվեր, հատկապես՝ նրանք, ովքեր չեն կարող գումար կամ թանկարժեք իրեր նվիրաբերել: Ամեն օր շուրջ 40000 ուխտագնաց նվիրաբերում է իր մազերը:


5. 2012-ին Հնդկաստանում 135,445 մարդ ինքնասպան է եղել: Ամենաշատը ինքնասպանություն գործում են Պուտտուչչերիում, որտեղ 100000 մարդու համար ինքանսպանությունների տոկոսը կազմում է 36.8:

6. Հնդկաստանը 2020-ին կդառնա աշխարհի ամենաերիտասարդ ազգը: 2020-ին Հնդկաստանի բնակչության միջին տարիքը կկազմի 29:


7. Հնդկաստանի 25 ամենահարուստ անձանց համատեղ եկամուտը կազմում է 174.8 մլրդ դոլար, որը հավասար է Ուկրաինայի ՀՆԱ-ին:


8. Հնդկաստանն աշխարհի ամենախոնավ վայրն է: Այստեղ միջինում տարեկան 12 մետր անձրև է տեղում:


9. Հնդկաստանի տարածքի 25 տոկոսը վերածվում է անապատի: Տեղումների փոփոխվող համակարգը հանգեցրել է երկրի 81 մլն հետկար տարածքի անապատացմանը:


10. Սպառողական ծախսերը Հնդկաստանում կեռապատկվեն 2020-ին՝ 991 մլրդ դոլարից հասնելով 3.6 տրիլիոն դոլարի:

19 мар. 2015 г.

10 հետաքրքիր փաստ Հնդիկների և Հնդկաստանի մասին - մաս 1

1. Կումբ Մելա տոնակատարությունը կրոնական է և անց է կացվում տասներկու տարին մեկ Հնդկաստանում: 2001 թվականին միջոցառմանը ներկա էր 60 միլիոն մարդ, որը ռեկորդային թիվ էր: Այն համարվում է երբևէ կազմակերպված ամենամեծ միջոցառումը: Մարդկանց բազմությունը նկարվել է տիեզերքից:

Կոմբ Մելա - 2001

2. Որոշ հնդիկներ զուգարանի թուղթը համարում են անհաճո օգտագործման համար և կարծում են, որ ավելի լավ է ձախ ձեռքով ջուր շաղ տան համապատասխան ուղղությամբ, նրանք ձախ ձեռքը համարվում է ոչ մաքուր և ուտելիս երբեք չի օգտագործվում:

3. Բնության չորս տարրերն (կրակ, հող, ջուր, օդ) աղտոտելուց խուսափելու համար զորոաստրիանիզմի հետևորդները ( փարսերը ) Հնդկաստանում չեն թաղում մեռելներին, այլ մարմինները թողնում են «Լռության աշտարակներ» կոչվող շինություններում. անգղները մաքրում են տարածքը մարմիններից: Չորանալուց հետո ոսկորները նետում են կենտրոնական ջրհորի մեջ:


"Լռության աշտարակ"-ը
4. Չի թույլատրվում հնդկական արժույթը` ռուպին, երկրի տարածքից դուրս տանել:

5. Աղտոտված ջրի պատճառով փորլուծությունը շատ տարածված է երկրում:


6. Հնդկաստանը համարվում է շախմատի հայրենիքը: Բառը ծագել է սանսկրիտերեն «չատուրանջա» բառից, որ նշանակում է չորս խաղաքար՝ հավանաբար փիղը, ձին, նավակն ու զինվորը:
«Չատուրանջա»
7. Հնագույն և միջնադարյան Հնդկաստանում այրիացած կնոջ զոհաբերությունն ամուսնու հուղարկավորության ժամանակ շատ սովորական երեւույթ էր:

8. Հնդկաստանում ականջից բռնելը նշանակում է ապաշխարհություն և անկեղծություն:

9. Հնդկաստանը ֆիլմարտադրությամբ զբաղեցնում է առաջին տեղն աշխարհում: Այն տեղակայված է Մումբայ քաղաքում, որը հայտնի է որպես «երազանքների քաղաք»: «Բոլիվուդ» բառի «բ» տառը Բոմբայ բառից է, որը Մումբայ քաղաքի նախկին անունն է: Գրեթե բոլոր բոլիվուդյան ֆիլմերը մյուզիքլներ են:


10. Շատ հնդիկներ հաց ուտելուց առաջ լվանում են ձեռքերն ու ոտքերը: Քաղաքավարի է աջ ձեռքով ուտելը: Կանայք ուտում են, երբ բոլորն արդեն կերել, վերջացրել են: Ուտելիքի վատնումը մեղք է համարվում:

17 мар. 2015 г.

Ազգային օրհներգը և երգը

Ազգային Օրհներգը - Հնդկաստանի ազգային օրհներգը «Ջանա Գանա Մանա»-ն է, որի հեղինակն է Ռաբինդրանաթ Տագորին: Ջանա Գանա Մանան պաշտոնապես ընդունվել է որպես ազգային օրհներգ 1950 թ-ի հւնվարի 24-ին:

Հայերեն հնչողությամբ.
Ջանա գանա մանա ադհինայակա ջայա հե
Բհարըտա բհագյա բիդհատա:
Փնջաբա,Սինդհու,Գուջուրաթա,Մարաթա
Դրավիդա ուտկալա բանգա:
Բհինդյա, Հիմաչալա,Յամունա,Գանգա,
Ուուչալա ջալադի տարանգա:
Տաբհա շուբհա նամե ջագե,
Տաբհա շուբհա աշիշը մագե
Գահե տաբհա ջայա գաթհա:
Ջանա գանա մանգալա դայակա, Ջայա հե
Բհարըտա բհագյա բիդհատա:
Ջայա հե, ջայա հե, ջայա հե…
Ջա՛յա ջա՛յա ջա՛յա ջա,յա հե՜:

Հայերեն թարգմանություն
Դու ես կառավարում բոլոր մարդկանց մտքերը,
Պարգևիչ Հնդկաստանի ճակատագրի:
Քո անունը արդնացնում է սրտերը Փանջաբի, Սինդի,
Քուջուրաթի եւ Մարաթայի ,
Դրավիդայի, Օրիսայի եւ Բենգալիայի:
Այն Արձագանքում է Վիդհյա եւ Հիմալայան լեռներում,
Խառնվում է Յամունայի և Գանգեսի ջրերին
Եվ երգվում Հնդկական ծովի ալիքների կողմից:
Նրանք աղոթում են քո օգնության համար և երգում քո փառքի մասին,
Այսօր բոլոր մարդկանց փրկությունը քո ձեռքերում է,
Պարգևիչ Հնդկաստանի ճակատագրի:
Հաղթանակ՛, հաղթանակ՛, հաղթանակ՛ քեզ:


Ազգային երգը - Ազգային երգը Բանկիմ Չանդրայի Վանդե Մատարամն է: Այն նույնքան կարևոր է, որքան Ջանա Գանա Մանան:


Արևելքի գովերգված երկիրը (Անվանումը, Դիրքը)

Մի նշանավոր անգլիացի արևելագետ արևելքի այս գովերգված երկրի մասին այսպես է գրել. "Եթե մենք ամբողջ աշխարհում ցանկանանք փնտրել մի երկիր, որը բոլորից շատ օժտված լինի հարստություններով և գեղեցկությամբ, որպիսիք ի վիճակի է տալ միայն բնությունը, ես մատնացույց կանեի Հնդկաստանը":


Հնդստան թերակղզու մեծ մասը զբաղեցնում է Դեկանի սարահարթը, հյուսիսում` Ինդոս-Գանգեսյան դաշտավայրը և երկրագնդի ամենաբարձր լեռները` Հիմալայները, երեք կողմերից շրջապատված է ջրով (Հարավային կողմից սահմանակից է Հնդկական օվկիանոսին, հարավ արևմուտքում Արաբական ծովին):


Անվանման առաջացումը կապված է Ինդոս գետի հետ, որի հովտով հնդիկները ցամաքային կապ են պահպանել Առաջավոր Ասիայի երկրների, հատկապես իրենց անմիջական հարևանի Իրանի հետ։ Ինդոս գետը սանսկրիտերեն կոչվել էՍինդհու, որը հին պարսիկներին է անցել Հինդ ձևով։ Հենց պարսիկներն էլ իրենց հարևան երկիրը կոչել են Հինդուստան (Հինդ անվանն ավելացնելով -ստան վերջածանցը), այսինքն «Ինդոս գետի երկիր»։ Ի դեպ, հինդի լեզվով ևս այժմ Հնդկաստանը կոչվում էՀինդուստան։ Պարսիկներից էլ այդ անվանումը անցավ այլ ժողովուրդների, այդ թվում նաև հայերին` արդեն որոշ ձևափոխություններով։ Երկրի անվանման Եվրոպայումընդունված India ձևը նույնպես առաջացել է Ինդոս գետի անվանումից, որին ավելացվել է երկրի իմաստ արտահայտող -ia վերջածանցը։

16 мар. 2015 г.

Հնդկաստանի բնակչությունը և նրա ժողովուրդը - մաս 2

Հնդիկ ժողովուրդը դիմանալով գաղութային գոյավիճակին մնաց ոգով բարձր, պահպանեց իր բարոյական վեհությունը և իր հազարամյա հոգևոր ու նյութական մշակույթի ժառանգությունը: Նա դարերի միջով սերունդներին փոխանցեց իր աշխատասիրությունը, հմտությունն ու փորձը և ազգային այլ սովորություններ:


Հնդկաստանի հյուսիսում բնակվում են բարձրահասակ ու գեղեցիկ քաշմիրցիները, ձեռներեց ձենջաբցիները և ասպետական ռաջաստանցիները,

Ռաջաստանցի

Փենջաբցի
Հարավում՝ սրամիտ տելուգաները, տամիլները, մալայալիները և կանարաները:

 Տելուգացի
Արևելքում և հյուսիս-արևելքում՝ արվեստագետ բենգալացիները, ասամցիները և օրիանները:

 Բենգալացի
Արևմուտքում՝ համարձակ մարատհիները և գործունյա հուջարատցիները:

 Հուջարատցի
Իսկ միջին մասում այս բոլոր հատկությունները մարմնավորող մի մեծ խումբ:




14 мар. 2015 г.

Հնդկաստանի բնակչությունը և նրա ժողովուրդը - մաս 1

Հնդկաստան ասելով մենք նկատի ենք ունենում մի կողմից երկիրը, իսկ մյուս կողմից՝ ժողովուրդը: Երկիրը Հնդկաստանի աշխարհագրական էությունն է, այսինքն՝ նրա դիրքը, տեղը աշխարհի քարտեզի վրա, տարածությունը, բնությունը: Ժողովուրդը երկրի բնակչությունն է՝ մարդիկ, որոնք իրենց աշխատանքային հմտությամբ ստեղծում են նյութական բարիքներ, կերտում նրա պատմությունը, պահպանում և զարգացնում անցյալի հոգևոր ու նյութական մշակույթի ժառանգությունը:


Բնակչություն
 - 2013 նախահաշիվը1,220,800,000  (2-րդ)
 - 2011 մարդահամարը1,210,193,422 
 - Խտություն385 /կմ² (31-րդ)
998 /մղոն²
 Գյուղում բնակվում է երկրի բնակչության 80 %-ը: Այսպիսով, չնայած Հնդկաստանի բնակչության յուր. տասը մարդուց միայն երկուսն են բնակվում քաղաքներում, այնուամենայնիվ մեկ միլիարդ բնակիչ ունեցող այդ հսկայական երկրում քաղաքային բնակչությունը դարձյալ մեծ թիվ է կազմում:


Հնդիկները ընդհանուր առմամբ պատկանում են սպիտակ ցեղին, բացառությամբ երկրի հարավում բնակվող դրավիդների: Ճիշտ է, հնդիկներից շատերի մաշկը արևի ուժեղ ճառագայթների ազդեցության տակ այրվել է ու սևացել, բայց դա իրավունք չի տալիս նրանց սև ցեղի շարքը դասելու:


Ապրելու մի նոր շունչ...

Հնդկաստանը մեր մոլորակի վրա եղած երկրների շարքում յուրօրինակ և հետաքրքիր մի ամբողջ աշխարհ է ինձ համար։Ես երբեք այնտեղ չեմ եղել,ոչինչ իմ սեփական աչքերով չեմ տեսել,բայց ես երազում եմ նրա մասին։Հնդկաստանն ինձ համար աշխարհի մյուս կողմն է,կյանքի մյուս հայացքը,ապրելու մի նոր շունչը։


Ներուն "Հնդկաստանի Հայտնագործումը" գրքում գրել է.
"Հնդկաստանի մասին մտածելիս, ես մտածում եմ շատ բաների մասին. նրա լայնածավալ դաշտերի և անթիվ գյուղերի մասին, մտածում եմ մեծ և փոքր քաղաքների մասին, որոնք ես անցել եմ, մտածում եմ անձրևների ժամանակաշրջանի մոգական ուժի մասին, որը կյանքի է կոչում ծարավից խանձված հողը և աննկատելիորեն դարձնում այն մի հսկա կախարդական գորգ, մտածում եմ մեծ գետերի և լեռնային հեղեղի մասին, Խայբերի լեռնանցքի և նրա շրջակայքի մասին, Հնդկաստանի հարավային վերջավորության մասին, մտածում եմ առանձին մարդկանց և ժողովրդական զանգվածների մասին:"



13 мар. 2015 г.

Առաջին նյութ

Կա՞ արդյոք աշխարհում դեռևս երանություն: Կա՞ արդյոք որևէ տեղ լռություն, անխռով երջանկություն: Կա՞ արդյոք դեռևս աշխարհում դրախտ: Դրախտ...


Իսկ ի՞նչ է աշխարհը: Ծով և ցամա՞ք, անտա՞ռ, գետ և լե՞ռ: Ո՛չ: Ինձ համար աշխարհը արտասովոր, հրաշալի, անծայրածիր, բոլոր գույներով շողշողացող հրաշալիքների երկիրն է՝ Հնդկաստանը:
Հնդկաստանը նման է մի ծովի, որքան նրանով երկար ես գնում, այնքան խորն է դառնում:


Ինձ, ինչպես արդեն հասկացաք շատ է հետաքրքրում այս երկիրը, նրա ժողովուրդը, մշակույթը, լեզուն, ֆիլմերը, կրոնը, խոհանոցը և ամեն բան ինչը կապված է Հնդկաստանի հետ:Ես, հաստատ միակ մարդը չեմ որին հետաքրքրում է այս ամենը... Եվ դրա համար էլ բացեցի այս բլոգը, որպեսզի բոլորով քննարկենք և ճիշտ ճանաչենք Հնդկաստանը: