Հնդկաստանը նման է մի ծովի, որքան նրանով երկար ես գնում, այնքան խորն է դառնում:

Երկիրն այն, որ ընկած է օվկիանոսից հյուսիս,.
ԵՎ ձյունապատ լեռներից հարավ, կոչվում է Բհարատ,.
Քանի որ նրա բնակիչները Բհարատի հետնորդներն են:

27 июн. 2015 г.

Հնդիկ տղամարդու ազգային հագուստը

Տղամարդկանց ազգային հագուստը կոչվում է դհոտի:

Դհոտի
Դհոտին սարիի նման մի ամբողջական գործվածքից է պատրաստված: Հնդիկ տղամարդը նույն հմտությամբ է կտորը իր մարմնին փաթաթում, ինչպես հնդկուհին իր սարին: Բայց դխոտին հնդիկը փաթաթում է իր ազդրի շուրջը:


Վերևից նա հագնում է սպիտակ շապիկ, որը կոչվում է "լանգոտխի"

Դխոտի և լանգոտխի
Խոսելով հնդիկ տղամարդու ազգային հագուստի մասին, չենք կարող չանդրադառնանլ հնդկական "չալման"-ին: Սա հնդկական տիպիկ գլխարկ է, որը տարածում է ստացել նաև "Գանդիի գլխարկ" անունով:Այդ գլխարկը պատրաստում են բամբակյա հասարակ գործվածքից, և դա նման է օդաչուի գլխարկի:

Գլխարկը առաջին անգամ գործածել է Գանդին՝
բանտում գտնած ժամանակ:
"Գանդիի գլխարկ"-ի գործածությունը սազական է մասնավորապես կխադի հագուստի հետ, որը նունպես համարվում է տղամարդկանց ազգային հագուստը: Կխադին գործածություն մեջ մտավ 1905 թվականից:

Կխադի
Սա կարվում էր հնդիկ ջուլհակների գործած կխադարա կտորից, որի անունով էլ հագուստը կխադի անվանեցին:


Այս տարազը աստիճանաբար կենցաղի մեջ մտավ և այսօր էլ շարունակում են հագնել ոչ միայն ժողովուրդը, այլև պետական ղեկավարները:



Սարիի ոճերը և դրանք հագնելու եղանակները

Ինչպես ասվեց  Հնդիկ կնոջ ազգային հագուստը նյութում, սարի կրելու եղանակը Հնդկաստանի տարբեր մասերում տարբեր է: 
Հնդկուհիները կարողանում են վարպետորեն միևնույն սարին իրենց մարմնի վրա փաթաթել շուրջ տասը ձևով:
  • Ամենատարածվածը և ժամանակակիցը Նիվի ոճն է: Սա թույլ է տալիս ազատ տեղաշարժվել:Կտորի մի մասը փաթաթում են կոնքի շուրջը, իսկ մնացածը գցում ուսին:

  • Բենգալի և Օրիյա ոճը

  • Գուջարաթի / Ռաջաստանի / Պակիստանի - Սա նման է Նիվի ոճին: Վերջում կտորը վերցվում է հետևից և աջ ուսից տարածվում մինչ կոնքերը:

  • Մահարաշտրիան և Կոնկանի - Այս ոճը շատ նման է տղամարդկանց դհոտի հագուստին: 

  • Մադիսար 

  • Կոտագու ոճ


  • Մերմաիդ ոճ


26 июн. 2015 г.

Հնդիկ կնոջ ազգային հագուստը

Հնդկական սարի հին ժողովրդկական տարազներից է, որ նորաձևությունը պահպանվում է գրեթե 5000 տարի:


Հնդիկ կանանց կյանքի պայմանները շատ տարբեր են` կան լիության ու շքեղության մեջ ապրողներ, կան աղքատության ու կարիքի մեջ տառապողներ, կան եվրոպական կրթություն տսացած կանայք և նույնիսկ անգրագետներ: Չնաայած այս ամենին ու սոցիալական տարբեր աստիճանների վրա գտնվելուն, հնդիկ կանանց մոտ կա մի ընդհանրություն.
Դա տարազն է…


Հնդիկ կինը սարին կրելու հարցում զարմանալի հետևողական է: Եվրոպական հագուստների նկատմամբ նրա անտարրբերությունը պետք է բացատրել սարիի առավելությամբ: Սարին զարմանալի սազում է հնդկուհուն և նրան տալիս է վայելուչ ու գեղեցիկ գծագրություն:


Կարողանալ կրել սարի նշանակում է կարողանալ կտորը պտտեցնել մարմնի վրա այնպես, որ ճպահանջվի ոչ մի ամրակալ: Այսինքն կտորկը հագուստի ձևով կրել այնպես, որ կարիք չլինի ոչ մի ամրակալների:


Համաշխարհային համբավ վաստակած սարին զարմանալի պարզ հագուստ է: Այն ընդհամենը հինգից վեց մետր երկարության և մոտ մեկ մետր լայնության մի ամբողջական գործվածք է, որի պատրաստման համար դերձակի մոտ գնալու անհրաժեշտությու ընդհանրապես չի զգացվում, քանի որ այդ գործվածքի ծայրերը կարվում են:


Հնդկական սարին բաղկացած է ոչ թե մեկ, այլ երեք կտորներից` վերնաշապիկից, այսպես ասված բլուզից, շրջազգեստից և երկար կտորից, որի մի ծայրը փաթաթում են ազդրին , իսկ մյուսը` ուսերին:


Հնդկուհիները կարողանում են վարպետորեն միևնույն սարին իրենց մարմնի վրա փաթաթել շուրջ տասը ձևով: Եվ այս ամենը կատարելով ամեն օր, նրանք առանց հայելուն նայելու կարող են հանգիս տանից դուրս գալ: Սարին այնքան հարազատ ու անբաժանելի մասնիկ է հնդկացիների համար, որ նարանք ասումե են, թե իրենց աղջիկները <<ծնվում են սարիով>>:

Կինը և երեխան սարիով
1924 թ.

Սարին գործում են ավանդական եղանակներով օգտագործելով դեղինը, կարմիրը, վարդագույնն ու սպիտակը: Եթե հնդկուհուն ձանձրացրել է հին սարիի գույնը, ապա նա կարող է դա փոխարինել մեկ այլ գույնով, այսինքն կարող է հինը ներկել մեկ այլ գույնի: Այդ սարին էլ հիմնականում ներկում են բնական միջոցներով:


Չնայած այն կրում են հիմնականում հինդուիզմին հետևողները, բայց նա հավասարապես գրավում է թե քրիստոնյային, թե մահմեդականրին և թե այլ կրոնի հետևողներին: 


Սարի կրելու եղանակը Հնդկաստանի տարբեր մասերում տարբեր է: Գույնից և նկարազարդումներից կարելի է տարբերակել, թե կինը որ քաղաքից է, որ ընտանիքից ու կաստայից: Հնդկուհու հմուտ աչքը անմիջպես կարող է տարբերակել դա:


Չնայած բոլոր հնդկուհիները, անկախ կաստրաների և դասի, սարի են կրում, բայց նրանց որակի տարբերությունները շատ մեծ են: Սարի կա հասարակ չթից, սարի կա զարբաբից և մետաքսից: Եվ դա էլ արդեն կախված է այսպես ասած գնորդի քսակից: Այս գների տարբերության հետ միաժամանակ, ամեն մի սարի շոյում է մարդու աչքը իր գույներով: 


Հարսանեկան արարողության ժամանակ հնդկուհիները լինում են կարմիր զգեստով, որը խորհրդանշում է կյանքը: Պետք է նշել, որ վառ կարմիր սարիի միջից ամենագեղեցիկը ոսկեգույն թելորով պատվածն է, դա ամե­նակարևոր` հարսանյաց արարողության հա­մար նախատեսված հագուստն է :


Դեղին սարին լավագույն հագուստն է ցանկացած այլ արարողության ժամանակ:

 

Սպիտակը խորհրդանշում է թախիծն ու վիշտը:


Հարուստ ու լի զարդեղենի հետ համապատասխանում էր միայն միատոն սարին, որը զերծ էր մնում ճոխ զարդանախշերից: Եթե աղջիկը ծնունդով Հնդկաստանի արևմուտքից էր, ապա նա իրեն կարող էր թույլ տալ սարին ոտքից մինչև գլուխ զարդարել փղերի ու սիրամարգերի նկարներով: Իսկ եթե նա արևելքից էր, ապա նրան վատ ճակատագիր էր բաժին հասել, քանի որ նա պետք է կրեր վանդակավոր կտորներով սարի:


Հնդկուհին իր ազգային սարիի հետ հարմար է համարում կրել սանդալներ կամ էլ շատ փափուկ կոշիկներ, որոնք դրսից սովորոբար զարդարված են լինում գույնզգույն թելերով:


Հնդիկների հագուստը

Հագուստի և հարդարանքի հարցում, հնդիկների մոտ կարևոր դեր են խաղում կլիմայական պայմանները: Քանի որ կլիման Հնդկասատանում տաք է, ապա այս հանգամանքը թեթևացնում է նրանց վիճակը հագուստի հարցում: Եվ բյուջեի միայն մի մասն է հատկացվում դրան:


Իհարկե, երկրի տարազում կա մի ընդհանրություն, բայց առանձին շրջանների ու կրոնական առանձին խմբերի մեջ կա որոշ տարբերություն, մանավանդ սիկխեի ու փենջաբցիների միջև, որոնք կրում են զանազան գույնի չալմաներ:
Տարբեր ոճերի սարի
Զգեստավարման մեջ գերիշխում են <<սարի>>, <<դխոտի>> և <<կխադի>> հագուստները: դրանցից առաջինը` սարին, կանացի ժողովրդական տարազ է, երկրորդն ու երրորդը` տղամարդկանց:
Դխոտի

Սարի

1 июн. 2015 г.

Հինդուիստական տոնակատարություններ

  • Makar Sankranti - Ազդարարում է Արևի անցումը (սովորաբար տոնվում է հունվարին - 2015-2016թթ-ին Հունվարի 15)

  • Makar rasi (Կենդանակերպի նշան-Այծեղջյուր) - Այն ազդարարում է օրվա տևողության աստիճանական երկարում (2016թ-ին Հունվար 31)
՛

  • Vasant Panchami(Saraswati Puja by Bengalis and Oriyas) - Oրհնում են հմտության և իմաստության աստվածուհուն՝Սարասվատին
Սարասվատի Պուջա

  • Thaipusam - Հինդուիստական այս տոնը գլխավորապես տոնում են Թամիլները:Անվանումն առաջացել է թամիլիական Thai և Pusam ամիսների անուններից:Այն վերաբերվում է տոնակատարության ժամանակ լուսնի տեղակայմանը մոտ գտնվող աստղին:Տոնակատարությունը հիշատակում է այն իրադարձությունը, երբ Պարվատին Մուրուգանին տալիս է նիզակ,որպեսզի վերջինս հաղթի չար Սուրապադմանին (23 Հունվար 2016)
Մուրագան

  • Maha Shivaratri - Այս տոնակատարության ժամանակ պատվում են Լորդ Շիվա աստծուն և նրա կնոջը՝ Պարվատիին, ինչպես նաև նշում են նրանց աստվածային ամուսնությունը (նշվում է ամեն տարի փետրվարին կամ մարտին, 2016թ-ին՝ Մարտի 7)
Շիվան և Պարվատին

  • Holi - Գույների փառատոն (2016թ.-ին Մարտի 23 2017թ.-ին Մարտի 13)

  • Rang Panchami - Գույների փառատոն,տոնվում է Հոլիից 5 օր հետո Հնդկաստանի շատ այլ վայրերում

  • Shigmo (Shishirotsava) - Գարնանային փառատոն  է, տոնում են Գոայում

  • Gangaur-Այն Ռաջաստանի գունագեղ և ամենակարևոր տոներից է, նվիրված է մայրությանը, ովքեր երկրպագում են Գաուրիին

  • Vasant Navratri - Այս տոնախմբության ժամանակ երկրպագում են Չաիտրա աստծուն և այրում են խրտվիլակներ (Տոնում են ամեն տարի 9-ից 10 օր, 2015թ.-ին  Հոկտեմբերի 13-ից 22-ը)
Չաիտրա Նավրատրի

  • Rama Navami - Տոնում են Ռամայի ծնունդը, (տևողությունը 1-ից 10 օր)

  • Gudi Padwa, Chetichand - Նշվում է որպես Նոր Տարի (New Year's Day by Marathis, Konkanis and Sindhis)
  • Ugadi - Նշվում է որպես Նոր Տարի (New Year's Day for the Kannadigas and Telugus)

  • Mesha Sankranti - Այն ազդարարում է Արևի անցումը  (Կենդանակերպի նշան-Խոյ)

  • Vishu - Առաջին օրն է տարվա բերքի, այն տոնվում է Կերալայում