Հնդկաստանը նման է մի ծովի, որքան նրանով երկար ես գնում, այնքան խորն է դառնում:

Երկիրն այն, որ ընկած է օվկիանոսից հյուսիս,.
ԵՎ ձյունապատ լեռներից հարավ, կոչվում է Բհարատ,.
Քանի որ նրա բնակիչները Բհարատի հետնորդներն են:

22 июл. 2015 г.

Մահացածի դիակի այրումը (Հինդուիզմ)

Հինդուիզմի հետևողները մահացածի դիակը այրում են: Ունևորները հաճախ իրենց մեռելներին Բենարես են տանում և Գանգեսի ափին այրում:

Բենարես
Դիակիզման տարօրինակ արարողությունից հետո մոխիրը լցնում են փոքրիկ քսակների մեջ, խորհրդավոր լռությամբ, տխուր ու տրտում, տուն վերադառնում: Իսկ երբ մթնում է, սկսում է գիշերային սգահանդեսը, որը տևում է գրեթե մինչև արշալույս:


Ըստ հնդկական վաղեմի սովորության, նստում են ծալապատիկ, տեղական եղինգից պատրաստված խսիրների վրա: Հետո առատ ուտելիք են բաժանում: Ուտում են միայն մեկ ձեռքով, առանց մի բառ արտասանելու կամ միմյանց երես նայելու: Իսկ ընթրիքը վերջացնելուց հետո, յուրաքանչյուրը կոտրում է իր կավե գավաթը, որով ջուր է խմել(այս սովորությունը մնացել է Հարավային Հնդկաստանում բնակվող դրավիդյան ժողովուրդներից):


Մինչև արշալույս չեն քնում, տղամարդիկ ծխում են հնդկական նարգիլա ու խոր հոզումով լսում հնդկական սուգի ու մահվան տխուր մեղեդիներ: Լույսը բացվելուն պես կազմում են մի մեծ թափոր ու մոխիրը իրենց հետ վերցրած` երգելով, պարելով, զանգահարությամբ գնում են այն ափը, որ տեղի է ունեցել դիակիզումը, որպեսզի մոխիրը ջրին տան:


Թափորապետ պանդիտը (հնդիկները հոգևորականներին պանդիտ են անվանում) մոխիրը Գանգեսին հանձնելուց առաջ, արտասանում է մի շարք խորիմաստ քառյակներ ու գազելներ: Դրանք սովորաբար խրատա-բարոյական բովանդակություն են ունենում.

Աշխարհի մեջ կա երկու
Անլուծելի առեղծված,
Թե որտեղի՞ց մենք եկանք,
Եվ վերջն ու՞ր ենք գնալու…

Այսօր դու ես, վաղը նա,
Ծնվելուց ետ` մահը կա,
Կուզես խնդա, կուզես լա,
Փոշիդ անգամ չի մնա:

16 июл. 2015 г.

Դիվալի

Փառատոնը խորհրդանշում է բարու հաղթանակը չարի նկատմամբ, նոր սկիզբը և խավարից բացվող լույսը: Նշվում է հինգ օրվա ընթացքում:(2016թ. 30 Հոկտեմբեր (կիրակի) | 2017թ. 19 Հոկտեմբեր (Հինգշաբթի))


Ինչպես Հնդկաստանի մնացած տոները, Դիվալին ևս հիմնված է մի քանի տարբեր առասպելների վրա: Ամեն շրջանում Դիվալի տոնն իր յուրահատկություններն ունի: Որոշ շրջաններում այն համընկնում է նոր տարվա մեկնարկի հետ:


Հիմնականում տոնը նվիրվում է հարստության աստվածուհուն: 

Լակշմի - հարստության աստվածուհի
«Դիվալի» բառը թագմանվում է որպես «լամպերի շարան», որի համար էլ տոնակատարության մասնակիցները լուսավորում և զարդարում են իրենց տները լապտերներով, ծաղիկներով, մոմերով ու գունավոր էլեկտրական լամպերով:



Քանի որ աստվածուհին խավար չի սիրում, աղոթում են, նրան կաթ են մատուցում, որում մետաղադրամներ են դնում, ու գիշերը բոլոր դռներն ու պատուհանները բաց են թողնում, որպեսզի աստվածուհին հեշտությամբ տուն մտնի:


Հնդկաստանի մյուս շրջաններում, հատկապես՝ Բենգալիայում, Դիվալին նվիրված է սև աստվածուհի Կալիին, ով ուժի խորհրդանիշն է: Տոնի առթիվ աստվածուհու նկարների առջև 10 օր աղոթքներ են անում, ապա այդ նկարները գցում են գետերը:

Կալի աստվածուհին

14 июл. 2015 г.

Ջալեբի - Հնդկական քաղցրավենիք

Հնդկական խոհանոցը հայտնի է ոչ միայն անսովոր և համեղ ուտեստներով, այլ նաև աներևակայելի համեղ քաղցրավենիքներով:Դրանցից է այս համեղ քաղցրավենիքը, որը կոչվում է ջալեբի:
Այս նյութով ձեզ կսովորեցնեմ ջալեբի պատրաստելու եղանակը:
.

 Բաղադրիչներ
  1. Խմորի համար
  • 400 գ ալյուր
  • 400 մլ ջուր
  • 0.5 ճաշի գդալ սոդա
  • 1 գդալ մածուն կամ յոգուրտ
  • 2 գդալ մաննի
     2.  Օշարակի համար
  • 0.5 կիտրոն
  • 2 բաժակ շաքարավազ
  • 1 բաժակ ջուր
Պատրաստման եղանակը.

1. Խմորի պատրաստումը - Ամանի մեջ լցնում ենք ալյուրը, սոդան, մածունը և մաննին, ապա աստիճանաբար լցնում ենք ջուրը ու խառնում:












2. Ստացված խմորը պետք լինի փխրուն:
 Հետո խմորը ծածկում ենք սրբիչով, ու դնում մի տաք տեղ: Խմորը այդպես պետք է մնա ամենաքիչը 2 ժամ:












3. Օշարակի պատրաստումը - Մի այլ կաթսայի մեջ լցնում ենք շաքարավազը, ջուրը և կիտրոնի հյութը: Ապա եփում ենք այնքան, որ շաքարը լուծվի:












4. 2 ժամից հետո կարող ենք խմորը նորից խառնել, և լցնել մի բարակ ծայր ունեցող շշի մեջ(ես լցրել եմ մեծ կետչուպի շիշը):












5. Այժմն պետք է խմորը՝ թավայի մեջ շրջանակների ձևով լցնել: Ասեմ որ թավայի մեջ պետք է լինի 2 սմ ձեթ:












6. Շրջում ենք անյքան, որ երկու կողմն էլ թեթևակի կարմրի:


7. Ապա դնում ենք օշարակի մեջ, թողնում 10-15 վայրկյան:












8. Սկուտեղի վրա փռում ենք անձեռոցիկներ, որի վրա էլ շարում ենք պատրաստի քաղցրավենիքը:






Ահա այսպիսի տեսք ունի իմ առաջին պատրաստած ջալեբին:


Տես նաև - Ռասգուլա , Լադու

10 июл. 2015 г.

Ագրա

Գտնվում է Ջամնա գետի աջ ափին և կենտրոնական դիրք ունի Հյուսիսային Հնդկաստանի նկատմամբ:


Ագրան, Դելիի նման, մի ժամանակ կործանվել է ու ապա վերականգնվել: Մեծ մոնղոլների տիրապետության ժամանակաշրջանում, Աքբար և Շահ Ջահան թագավորների օրոք Ագրան եղել է Մեծ Մոնղոլների աթոռանիստը: Նա իր բարձր ծաղկմանն է հասել 17–րդ դարում. Այդ ժամանակ նա ունեցել է կես միլիոն բնակիչ և հանդիսացել է աշխարհի երևելի ու հարուստ քաղաքներից մեկը:

Ագրայի կարմիր բերդը, 1820 թ.

Այսօրվա Ագրան բարեկարգ քաղաք է: Ճիշտ է, այն դերը չի խաղում, ինչ անցյալում էր, բայց մնում է որպես Հնդկաստանի առևտրական ու մշակութային նշանավոր կենտրոններից մեկը: Նա Ուտտար-Պրադեշ նահանգի մայրաքաղաքն է և ունի մեկ միլիոն չորս հարյուր հազար բնակիչ:


Ագրայում զարգացել է գորգագործությունը, կոշկակարությունը:


Ագրան ունի նաև շատ նշանավոր պատմական հուշարձաններ:
Գեղեցիկ է Ագրայի բերդը՝ իր սիրուն դարպասներով, պարիսպներով, դահլիճներով: 


Պակաս հմայիչ չէ նաև Ագրայի մոտ գտնվող Աքբարի դամբարանը: 


Մեծ համբավ ունեն նաև Ագրայից ոչ հեռու գտվող Ֆաթոհպուրսիկրիի պալատները:


Այստեղ է գտնվում հռչակավոր Թաջ Մահալ դամբարանը։


6 июл. 2015 г.

Մահաթմա Գանդի 10 անգին խորհուրդներ

1. Փոխեք ինքներդ ձեզ: <<Շրջակա աշխարհը փոխելու համար դուք պետք է փոխեք ձեզ>>:Եթե դուք կարող եք փոխել ինքներդ ձեզ, ապա դուք կփոխեք ձեզ շրջապատող աշխարհը: Եթե դուք փոխեք ձեր մտքերը, ապա կփոխվեն ձեր զգացմունքներն ու արարքները: ԵՎ դրա շնորհիվ աշխարը կփոխվի ձեր շուրջը: Բայց ոչ միայն այն պատճառով, որ դուք կդիտեք աշխարհը նոր զգացմունքներով, այլ որովհետև փոփոխությունները թույլ կտան անել այն, ինչ դուք չէիք անի (հնարավոր է նաև մտածել եք այդ մասին) առաջ` կառչելով հին մտածելակերպից:

"Aashiqui 2"

2. Վերահսկեք ինքներդ ձեզ: << Առանց իմ համաձայնության ոչ ոք չի կարող ինձ վնասել>>: Այն ինչ դուք զգում եք և ինչպես եք արձագանքում կախված է ձեզնից: Դուք կարող եք ինքներդ ընտրել ինչ մտածել, ինչպես արձագանքել և ինչ զգալ համարյա ամեն պարագայում: Ձեզ անհրաժեշտ չի դուրս գալ հունից, տաքանալ, կամ բացսական վերաբերվել:

"Barfi!"

3. Ներեք ուրիշներին և գնացեք առաջ: << Թույլերը ի վիճակի չեն ներելու. ներելու կարողությամբ օժտված են միայն ուժեղները: Առաջնորդվելով աչը աչքին կանոնով` աշխարհի բոլոր մարդիկ կարող են կուրանալ:>> Չի կարելի օգնել մեկին` պայքարելով չարի դեմ իր մեթոդներով:

"Ek Villain"

4. Ձեռքերը ծալելով դուք ոչնչի չեք հասնի: << Սեփական փորձի մեկ գրամը ավելի թանկ է, քան ուրիշի մեկ տոննան>>

5. Հասկացեք, մեզնից ամեն մեկը մարդ է << Ես ինձ համարում եմ հասարակ մարդ, ով ուրիշների նման է և ինչպես բոլոր մահկանացուները ունի սխալվելու իրավունք: Եվ միաժամանակ խոստովանում եմ, որ իմ մեջ կա բավականին շատ մարդկություն` ընդունելու իմ սխալները և հասկանալու դրանց պատճառները: Իմաստուն չէ համարել մեկին մյուսից խելացի: Միշտ պետք է հիշել, որ նույնիսկ ամենաուժեղ մարդը կարող է դառնալ թույլ, և ամենախելացին է սխալվել:>>


6. Եղեք համառ: << Սկզբում նրանք անտեսում են քեզ, հետո ծիծաղում են քո վրա, հետո կռվում են քեզ հետ, և այդ ամենից հետո դու հաղթում ես:>>Եղեք համառ, ժամանակի ընթացքում անախորժությունները կքչանան, իսկ հետո ընդհանրապես կանհետանան:

7. Հիշե՛ք, հումորը օգնում է դարձնել կյանքը ավելի թեթև, նույնիսկ ամենածանր պահին:<< Եթե ես չունենայի հումորի զգացում, ես ինքնասպան կլինեի շատ տարիներ առաջ:>>

"Housefull"

8. Փնտրեք մարդկանց մեջ բարին և օգնեք նրանց: << Ես աշխատում եմ տեսնել մարդկանց մեջ միայն լավը: Ես ինքս շատ անգամներ սայթակել եմ կյանքում և հարկ չեմ համարում դատել ուրիշի արարքները: Ես ընդունում եմ, որ նախկինում մարդկանց քո հետևից տանելու կարողությունը կախված էր ուժից, բայց այսօր այն կախված է մարդկանց հետ համաձայնության գալուց:>>

"Звёздочки на земле"
9. Եղեք ներդաշնակ: << Երջանկությունը` այն է ինչ որ դուք խոսում եք, մտածում եք և անում եք իրար հետ ներդաշնակ: Միշտ ձգտեք հասնել ամբողջական ներդաշնակության (մտքերը, խոսքերը, արարքները): Ձգտեք մտածել անկեղծորեն, և այդ ժամանակ ամեն ինչ լավ կլինի:>>

10. Շարունակեք աճել և զարգանալ: << Անընդհատ զարգանալը` դա կյանքի և մարդու օրենքն է:>>

Տես նաև - Մահաթմա Գանդի

4 июл. 2015 г.

Մահաթմա Գանդի

1869 թվականի հոկտեմբերի 2-ին Հնդկաստանի ծովափնյա Պորբանդար քաղաքում է լույս աշխարհ է եկել Մոհանդաս Կարամչանդ Գանդին: Գանդիների ընտանիքը ապահովված էր , և երեխաները լավ կրթություն ստանալու հնարավորություն ունեին:

Գանդիի ամենավաղ հայտնի լուսանկարը
 7 տարեկան, 1876թ.

Եվ ահա 19 տարեկանում Գանդին ուղևորվում է Լոնդոն` այնտեղի համալսրանում իրավաբանություն ուսումնասիրելու: 1891 թվականին նա վերադառնում է հայրենիք` մասնագիտությամբ աշխատելու: Սակայն, 1893 թվականին Մոհանդասը իրավաբանական աշխատանք է գտնում Հարավային Աֆրիկայում , մեկամյա պայմանագիր է ստորագրում և ուղևորվում այնտեղ: 

Գանդին հարավային Աֆրիկայում (1895)

Հարավային Աֆրիկան այդ ժամանակաշրջանում բրիտանացիների ենթակայության ներքո էր գտնվում: Փորձելով պաշտպանել իր իրավունքները Գանդին` իր համար անսպասելիորեն, ենթարկվում է տեղի իշխանությունների հարձակմանը և տեսնում է, որ այդպիսի հարձակման ենթարկվում են բոլոր բնակիչները: Գանդին սկսում իր և տեղացիների իրավունքների պաշտպանության գործընթացը և միայն 21 տարի անց է հասնում հաջողության:

Մահաթմա Գանդի լուսանկարը
Հարավային Աֆրիկայում (1909)

Գանդին սկսում է մշակել սկզբունքներ, որոնք հիմնված էին արիության, արդարության և ոչ բռնության վրա, որն էլ անվանում է «Սատյագրախա»: Նա գտնում էր, որ նպատակին հասնելու միջոցներն ավելի կարևոր են, քան ինքը` նպատակը: Այս հասկացությունը օգնեց Հնդկաստանին ձեռք բերել անկախություն և ազատության գաղափարախոսությունը ևս մեկ անգամ բարձրաձայնվեց ողջ աշխարհում:

Գանդիի հետ Հնդկաստանի Շտապ օգնության կորպուսը

Գանդիին այս ամենի համար կոչում էին նաև վեհանձն, իսկ Հնդկաստանում նրա Bapu, այսինքն` Հայր էին անվանում: 1915 թվականին Գանդին վերադառնում է հայրենիք` Հնդկաստան: 15 տարվա ընթացքում նա դառնում է Հնդկաստանի ազգայնական շարժման առաջնորդը:


Օգտագործելով «Սատյարգրախայի» սկզբունքները` Գանդին գլխավորում է Հնդկաստանի անկախության պայքարը Բրիտանիայի դեմ: Բրիտանացիները հաճախ ձերբակալում էին Գանդիին` Հարավային Աֆրիկայում և Հնդկաստանում ցուցաբերած ակտիվության համար: Ըստ Գանդիի, եթե ազատազրկման համար հիմք կա, ապա բանտում նստելը ազնիվ է:


Գանդին իր քաղաքական գործունեության ընթացքում 7 տարի է անցկացրել բանտում: Գանդին շատ հաճախ դիմում էր նաև ծայրահեղ քայլերի: 1948 թվականի հունվարի 13-ին, երկրում բախումներ են տեղի ունենում , և Գանդին հացադուլ է հայտարարում: Հինգ օր անց ընդիմադիրները խոստանում են դադարեցնել պայքարը և Գանդին ընդհատում է հացադուլը:


Հացադուլից 12 օր անց մոլեռանդ-հինդու Նատխուրամ Գոդզեն` Գանդիի հակառակորդը, 3 անգամ կրակում է Մահաթմայի որովայնին և կրծքավանդակին: Գանդին, մահամերձ վիճակում , շարժումներով ցույց է տալիս, որ ներում է մարդասպանին: 1948 թվականի հունվարի 30–ին 78 տարեկան հասկում Մահաթմա Գաննդին` ժպիտը դեմքին, հեռանում է այս աշխարհից:


 Ահա բռնութամբ միայն կյանքից հեռացավ ազատության, իրավունքների և ոչ բռնության ջատագովը` Գանդին: Ամեն տարի նրա ծննդյան օրը Հնդկաստանում ազգային տոն է, իսկ ահա աշխարհում` բռնության դեմ պայքարի միջազգային օրն է նշվում:


Նա ապրել է չափազանց համեստ կյանքով, կրել է հնդկական ավանդական դհոտի: Նույնքան համեստ էր նաև քաղցը հագեցնելու հարցում: Նա ընդունում էր գերազանցապես բուսական սնունդ, հաճախ էլ ոչինչ չէր ուտում ինքնամաքրման և սոցիալական բողոքի համար: Ուստի, զարմանալի չէ, որ տարեց հասակում Գանդին կշռվում էր 45 կգ:


Աղբյուրը - Լիբերալ Բլոգ

Հնդկական խալեր

Իմանալով քիչ տեղեկություններ, կփորձեմ համառոտ ներկայացնել այս նյութը:
Սա իհարկե բնական խալ չէ, այլ հատուկ ներկ է, որով հնդկուհին իր ճակատի վրա նշան է անում: 

Բինդի
Նկարի կետը կոչվում է բինդի, սա վառ կարմիր նշան է, որը դրվում է ճակատի կենտրոնում, hոնքերից մի փոքր բարձր: Կոչում են նաև "երրորդ աչք":
Ավանդաբար բինդի դնում էին միայն ամուսնացած կանայք:


Մեր օրերում բինդին դարձել է նորաձևության նշան, և այն ամեն աղջիկ կարող է դնել: Ամուսնացածները բացի բինդիից նշան են դնում նաև ճակատի վերևի կենտրոնում:


Հնդկական խալերից են նաև տիլական (դրվում է տղամարդկանց ճակատին) և տիկան:

Տիլակա

Տիկա
Անցյալում բրահմական կաստային պատկանելու տարբերիչ նշաններ էին, բայց ժամանակի ընթացքում կենցաղի մեջ մտնելով դարձել են մահմեդական սովորություն:

Հարսի ճակատին՝ բինդի,
 փեսայի ճակատին՝ տիլակա