Հնդկաստանը նման է մի ծովի, որքան նրանով երկար ես գնում, այնքան խորն է դառնում:

Երկիրն այն, որ ընկած է օվկիանոսից հյուսիս,.
ԵՎ ձյունապատ լեռներից հարավ, կոչվում է Բհարատ,.
Քանի որ նրա բնակիչները Բհարատի հետնորդներն են:

29 авг. 2015 г.

Ռասգուլա - Հնդկական քաղցրավենիք


Բաղադրիչներ`
Կաթ – 1 լիտր
Կիտրոնի թարմ հյութ – 2.5 ճաշի գդալ
Շաքարավազ- 150 գրամ
Ջուր – 350 մլ



1. Եռացնել 1 լիտր կաթը:









2. Անընդհատ խառնելով ավելացնել 2.5 ճաշի գդալ կիտրոնի հյութը:







3. Մեկ-երկու րոպեից կաթը կկտրվի և կաթնաշոռի նման
զանգված կառաջանա:









4. Կաթնաշոռը քամել, լվանալ սառը ջրով, նորից լավ քամել:
Հնդիկներն այս կոչում են «պանիր»:









5. Տարածել «պանիրը» սեղանի վրա: Ձեռքով տրորել այնքան,
որ համասեռ զանգված դառնա:









6. Ձեռքերը մի քիչ յուղոտել և հունցել:
Զանգվածից ընկույզի չափ գնդիկներ անել:









7. Գնդիկները պետքէ լինեն հարթ, կլոր, առանց ճաքերի:











8. Կաթսայի մեջ լցնել մեկ երրորդ լիտր ջուր և
150 գրամ շաքար: Անընդհատ խառնել, եռացնել,
 թողնել եռա հինգ րոպե:







9. Գնդիկները գցել ջրի մեջ, արանքներ թողնել,
որովհետև գնդիկները մեծանալու են: Կափարիչը
փակել և տասը րոպե եփել:







10. Կաթսան կրակից վերցնել, դնել սառը ջրի մեջ և թողնել
ՄԵԿ օր կափարիչը փակ: Այդ ընթացքում քաղցրաջուրը
ներծծվում է:







Եվ ահա ռասգուլան պատրաստ է: Բարի ախորժակ!!!


Տես նաև - Ջալեբի , Լադու

Քույր-եղբայրների տոնը՝ Ռակշա Բանդհան

Օգոստոսի 29-ին Հնդկաստանում տոնում են քույր - եղբայրների տոնը` Ռակշա Բանդհան: Տոնը խորհրդանշում է քրոջ սերը եղբորը, և աղոթքները նրա բարեկեցության համար, իսկ եղբայրը երդվում է ցմահ պաշտպանել քրոջը:


Ինչպես է կատարվում ծիսակատարությունը.
1. Քույրը Աարտի սկուտեղը պտտում է եղբոր դեմքի առաջ


2. Քույրը եղբոր դաստակին Ռակհի է կապում (Ռակհին կարող է լինել հասարակ թելից գունավոր հյուսված կամ բարդ ձևավորումով)



3. Միասին աղոթում են
4. Աղոթքից հետո քույրը եղբոր ճակատին տիլակ է դնում (Հնդկական խալեր (Տիլակ))


5. Քույրը իր ձեռքով կերակրում է եղբորը, հետո եղբայրը` քրոջը(քաղցրավենիք կամ չոր միրգ)


6. Հետո եղբայրը նվերներ է տալիս քրոջը (Հագուստ, զարդեր..)
7. Նրանք գրկախառնվում են և նկարվում, իսկ ընտանիքի անդամները շնորհավորում են նրանց սիրո եւ պաշտպանության համար..


-----Շնորհավոր Ռակշա Բանդհան :)))

20 авг. 2015 г.

Հավով կորմա

Հավով կորման հյուսիսային Հնդկաստանի ավանդական ուտեստներից է, այն սովորաբար մատուցում են բրնձի և նաան լոշիկի հետ:


Բաղադրիչներ

Հավի դոշ - 2 հատ
Բուսայուղ - 2 ճ.գդ.
Սխտոր - 2 պճ.
Սոխ - 1-2 գլ.
Կոճապղպեղ - 0.5 թ.գդ.
Կարմիր կծու պղպեղ - 0.5 թ.գդ.
Դարչին - 0.5 թ.գդ.
Քրքում - 0.5 թ.գդ.
Սպիտակ պղպեղ - 0.5 թ.գդ.
Լոլիկի պահածո - 250 մլ
Հավի արգանակ - 0.5 բաժ.
Նուշ` աղացած - 2 ճ.գդ.
Սերուցք - 4 ճ.գդ.
Թթվասեր` ջրիկ - 4 ճ.գդ.
Աղ
Բրինձ - 1.5 բաժ.


Պատրաստման եղանակը
Համեմունքները` կոճապղպեղը, կարմիր կծու պղպեղը, 
սպիտակ պղպեղը, քրքումը, դարչինը, խառնել: 
Սոխն ու սխտորը խորանարդաձև կտրտել: 





Կաթսայի մեջ ջուր եռացնել, աղ անել, բրինձը լցնել մեջը.
Մինչև եռքը վերսկսելը` մի քանի անգամ խառնել, 
որպեսզի բրինձը չկպչի կաթսայի հատակին: 






Տապակի մեջ բուսայուղ տաքացնել, համեմունքների 
խառնուրդը տապակել 5 վարկյան, լցնել սոխի և սխտորի
խառնուրդը, խառնելով տապակել մոտ 6 րոպե` 
մինչև սոխը փափկի, ապա ավելացնել 3*3 սմ չափի 
կտրտած հավի միսը:




Լցնել լոլիկն իր հյութով, եփել այնքան` մինչև միսը
սպիտակ կեղև կապի, ավելացնել արգանակը, 
եփել 3 րոպե, կրակն իջեցնել, ավելացնել աղացած նուշը, 
սերուցքն ու թթվասերը, եփել ևս 3-4 րոպե:




Մատուցել բրնձի և լավաշի հետ: Հիշենք, որ Հնդկաստանում ձեռքով կամ լոշիկով են վերցնում ուտեստը:


18 авг. 2015 г.

Յոգա

Յոգան գիտելիքների մի համակարգ է, որը նպաստում է մարդու ֆիզիկական, մտավոր և հոգևոր զարգացմանը: Այնինքնաճանաչման արվեստ է, որը սկսվում է մարմնի ֆիզիկական կատարելագործումից և ավարտվում հոգուկատարելիությամբ ու մարդու մաքրությամբ, բնության և տիեզերքի հետ ներդաշնակությամբ:


Յոգան կազմնավորվել է հին արիական քաղաքակրթության ծաղկման շրջանում, մոլորակի տարբեր հատվածներում` զուգահեռաբար, ապա, վերոնշյալ քաղաքակրթության կոլապսից հետո, պահպանվել է գերազանցապես Հնդկաստանում և արևելքի մի քանի այլ երկրներում:

Շիվայի արձանը յոգայական
խորհրդածության ժամանակ
Յոգան սանսկրիտերեն բառ է, որ ունի բազմաթիվ իմաստներ, սակայն հիմնական իմաստներից մեկն է՝ “Կապ”։ Կապ քո ներաշխարհի, քո շուրջը գտնվող մարդկանց, այլ կենդանի էակների ու բնության հետ։ Յոգան գիտություն է, այլ ոչ թե լոկ սպորտանման մի բան, ինչպես այն հաճախ, խեղաթյուրված ձևով մատուցվում է բազմաթիվ աղբյուրներում։ “Աշտանգա Յոգա” կոչվող այս ոճը, որը, կրկին սանսկրիտերեն, նշանակում է “Ութ Փուլանի Յոգա”, ֆիզիկական, մտավոր և հոգևոր ոլորտների շատ լայն ու կոմպլեքս համակարգ է, ոլորտներ, որոնք մարդուն հզորացնում են՝ մարմնի կեցվածքների (Ասանաներ), շնչառական վարժությունների (Պրանայամա), կենտրոնացման վարժությունների (Մեդիտացիա) և ինքնաճանաչման բազմաթիվ այլ միջոցների օգնությամբ։ Այս համակարգի հիմնական բնութագրերից մեկն այն է, որ, որքան ավելի ես մոտենում դրան, այնքան ավելի հաճելի է դառնում պրոցեսը՝ լի ինքնահայտնագործման բազում արկածային պահերով։


Յոգայի ութ փուլերն են.
1. Յամա (էթիկայի չափանիշներ, զսպվածություն, անձնական հիգիենա, բարոյականության նորմեր)
2. Նիյամա (ինքնակազմակերպում, սոցիալական և հոգևոր կողմնորոշում)
3. Ասանա (մարմնի համար հարմար դիրքեր)
4. Պրանայամա (շնչառության կարգավորում և ղեկավարում)
5. Պրատյահարա (զգայարանների ճանաչում և ղեկավարում)
6. Դհարանա (կենրոնացում որևէ կոնկրետ օբյեկտի վրա)
7. Դհիյանա (մեդիտացիա, կենտրոնացման թիրախ-օբյեկտի հետ կապի հաստատում)
8. Սամադհի (գեր-գիտակից, պայծառացման որակներով բնութագրվող վիճակ, որում մենք մերձենում ենք բնության տարերքների, Տիեզերքի հետ, ճանաչում ենք ինքներս մեզ ու մեր շրջապատող աշխարհը՝ մեր Ճամփան ավելի հավեսով ու պատվով անցնելու, երջանիկ լինելու համար)


14 авг. 2015 г.

Այսօր Հնդկաստանի Անկախության օրն է.

Հնդիկ ժողովուրդը այսօր՝ օգոստոսի 15-ին նշում է Անկախության օրը ( 65-րդ տարելիցը), ինչը Հնդկաստանի ամենամեծ տոներից է: Դելիում` Կարմիր բերդի պատերի վերևում՝ առաջին վարչապետ Ջավախարլալ Ներուն մեծ ամբոխի ներկայությամբ, բարձրացրեց եռագույն դրոշն ի նշան Հնդկաստանի անկախության: Դրանով սկսվեց Հնդկաստանի պատմության նոր էտապը:


Անկախության օրը երկիրը բաժանվել է երկու մասի՝ Հնդկաստանի և Պակիստանի: Բաժանման արդյունքում տեղահանվել է 1.27 միլիոն մարդ և մահացել մի քանի հարյուր հազարից մինչև մեկ միլիոն մարդ:


Հենց օգոստոսի 15-ին էլ ուժի մեջ է մտել Հնդկաստանի անկախության ակտը: Բրիտանիայի գաղութարարության տիրակալությունից Հնդկաստանի փրկության ու անկախության և 1947 թ.-ին անկախ երկրի ձևավորման առիթով պետական արձակուրդ է հայտարարված Հնդկաստանում


Հնդկական դրոշի հորիզոնական դասավորված գույներն են` զաֆրան, որ խորհրդանշում է արիություն և զոհաբերություն, սպիտակ՝ ճշմարտություն և խաղաղություն, կանաչ՝ հավատք, բերրիություն և քաջություն: Շարժվող անիվի խորհրդանիշը, որ տեղադրված էր սպիտակ գույնի վրա, Հնդկաստանի անկախացումից հետո փոխարինվեց կյանքի անիվով:


11 авг. 2015 г.

Սովորում ենք հինդի - 1

Ինչ է ձեր անունը? - Aapka naam kya hai? - आपका नाम क्या है? (Ըպկա նամ կյա հե?)
Իմ անունը Ջոն է - Mera naam ___ hai - मेरा नाम ___ है (Մերա նամ _ հե)
Ինչպես եք? - Aap kaise hain? - आप कैसे हैं (Ապ կեիսե հեին?)
Ես լավ / վատ եմ - Main thik / bura hun - मैं ठीक / बुरा हूँ (Մե թհիկ / բուրա հուն)
Քանի տարեկան եք? - Aapke umr kya hai - आपके उम्र क्या है (Ըպկե ումր կյա հե?)
Ես ___ տարեկան եմ - Main ___ saal ka / ki hun - मैं ___ साल का / की हूँ (Մե __ սաալ կա / կի հուն)Որտեղից եք? - Aap kahan se hain? - आप कहाँ से हैं? (Ապ կըհն սե հեին?)
Ես ___ -ից եմ - Main ___ se hoon - मैं ___ से हूँ (Մե __ սե հուն)


Այո - haan (ha)
Ոչ - nehi (nah)


Շնորհակալություն - Shukriya, Dhanyavad
Օգնություն - Madad

 

Ես քեզ սիրում եմ
Mai tumase pyar karata hun (տղամարդը կնոջը)
Mai tumase pyar karati hun (կինը տղամարդուն)


 

- Pyar - սեր
հոմանիշներ -
- Ishq - սեր
- Mohabbat - սիրել
- Dholna - սիրելի



2 авг. 2015 г.

Մաքրություն - Լավ և վատ կողմեր

Ծիսային մաքրության գաղափարը հնդիկների մոտ չափազանց ուժեղ է: Դա ունի մեկ լավ և բազմաթիվ վատ կողմեր: Լավ կողմը ֆիզիկական մաքրասիրությունն է: Ամեն օր լողանալը միշտ անհրաժեշտ է եղել հնդիկին, այդ թվում և ճնշված դասերի մեծ մասի համար: Հենց Հնդկաստանից էլ այս սովորությունը տարածվել է Անգլիայում և ուրիշ երկրներում: Միջին հնդիկի և անգամ աղքատ գյուղացու համար մաքրասիրությունից պլպլացող ամաններն ու թասերը պարծանքի առարկա են:



 Բայց մաքրության այս ձգտումը գիտության վրա չի հենված, և օրը երկու անգամ լողացող մարդը, առանց մտածելու խմում է մանրէներով վարակված կեղտոտ ջուրը:


Ձգտում չկա նաև, գոնե ներկայումս, մաքրության պահպանելու ընդհանուր օգտագործման վայրերում: Մարդիկ իրենց տները պահում են հարաբերական մաքրության մեջ, իսկ բոլոր դեն գցելու բաները շպրտում են գյուղական փողոց, ուղիղ հարևանի տան առաջ:

 Գյուղերը, որպես կանոն, շատ կեղտոտ են, ամեն մի քայլափոխում կան կեղտաջրի փոսեր:

Джавахарлал Неру. «Откритие Индии» М., 1955 г. Стр. 266-267