Հնդկաստանը նման է մի ծովի, որքան նրանով երկար ես գնում, այնքան խորն է դառնում:

Երկիրն այն, որ ընկած է օվկիանոսից հյուսիս,.
ԵՎ ձյունապատ լեռներից հարավ, կոչվում է Բհարատ,.
Քանի որ նրա բնակիչները Բհարատի հետնորդներն են:

29 авг. 2015 г.

Ռասգուլա - Հնդկական քաղցրավենիք


Բաղադրիչներ`
Կաթ – 1 լիտր
Կիտրոնի թարմ հյութ – 2.5 ճաշի գդալ
Շաքարավազ- 150 գրամ
Ջուր – 350 մլ



1. Եռացնել 1 լիտր կաթը:









2. Անընդհատ խառնելով ավելացնել 2.5 ճաշի գդալ կիտրոնի հյութը:







3. Մեկ-երկու րոպեից կաթը կկտրվի և կաթնաշոռի նման
զանգված կառաջանա:









4. Կաթնաշոռը քամել, լվանալ սառը ջրով, նորից լավ քամել:
Հնդիկներն այս կոչում են «պանիր»:









5. Տարածել «պանիրը» սեղանի վրա: Ձեռքով տրորել այնքան,
որ համասեռ զանգված դառնա:









6. Ձեռքերը մի քիչ յուղոտել և հունցել:
Զանգվածից ընկույզի չափ գնդիկներ անել:









7. Գնդիկները պետքէ լինեն հարթ, կլոր, առանց ճաքերի:











8. Կաթսայի մեջ լցնել մեկ երրորդ լիտր ջուր և
150 գրամ շաքար: Անընդհատ խառնել, եռացնել,
 թողնել եռա հինգ րոպե:







9. Գնդիկները գցել ջրի մեջ, արանքներ թողնել,
որովհետև գնդիկները մեծանալու են: Կափարիչը
փակել և տասը րոպե եփել:







10. Կաթսան կրակից վերցնել, դնել սառը ջրի մեջ և թողնել
ՄԵԿ օր կափարիչը փակ: Այդ ընթացքում քաղցրաջուրը
ներծծվում է:







Եվ ահա ռասգուլան պատրաստ է: Բարի ախորժակ!!!


Տես նաև - Ջալեբի , Լադու

Комментариев нет:

Отправить комментарий