Հնդկաստանը նման է մի ծովի, որքան նրանով երկար ես գնում, այնքան խորն է դառնում:

Երկիրն այն, որ ընկած է օվկիանոսից հյուսիս,.
ԵՎ ձյունապատ լեռներից հարավ, կոչվում է Բհարատ,.
Քանի որ նրա բնակիչները Բհարատի հետնորդներն են:

12 сент. 2015 г.

Սովորում ենք հինդի - 2

Բարի լույս - Suprabhaat सुप्रभात ( Սուպրաբհաաթ )
Բարի գիշեր - Shubha Ratri शुबहा रात्रि (Շուբհա Ռատրի)
Առավոտ - Subah सुबह
Կեսօր - Dopahar दोपहर
Գիշեր - Raat रात

                                

Միշտ - Hamesha हमेशा (Հըմեշա)
Տխուր - Dukh दुख (Դուքհ)
Լաց - Rona रोना (Ռօնա)
Ծիծաղ - Hasana हसना (Հըսնա)
Ուրախ / Երջնիկ - Khushi ख़ुशी (Քհուշի)
Ժպիտ - Muskaan मुस्कान ( Մուսկաան)


Դուք գիտեք՞ հինդի - Kyaa Aapko Hindi Aati Hai?
Ես չեմ խոսում հնդկերեն - Main Hindi Nahi Bolta/Bolti Hoon
Ես սովորում եմ հինդի - Main Hindi Sikhta/Sikhti Hoon


Տես նաև.

4 сент. 2015 г.

Հնդկական աֆորիզմներ

1. Երբ դու ծնվեցիր, դու լացում էիր, իսկ ողջ աշխարհը՝ ծիծաղում: Ապրիր այնպես, որմահանալիս դու ծիծաղես, իսկ ողջ աշխարհը՝ լացի:

2. Երբ մի մարդը պատերազմում հազար անգամ հաղթում է հազար հոգու, իսկ մյուսը հաղթում է միայն ինքն իրեն, ապա նրա հաղթանակն ավելի մեծ է: Ավելի լավ է հաղթես ինքդ քեզ, քան մնացած բոլոր մարդկանց:

3. Երիտասարդ տարիքում մարդը կորցնում է իր առողջությունը հանուն փողի, իսկ մեծանալով՝ վատնում է բոլոր փողերը՝ առողջությունը ետ բերելու համար – բայց դա դեռ ոչ ոքի չի հաջողվել:

4. Եթե ինչ-որ մեկը դավաճանում է ձեզ մեկ անգամ, դա իր մեղքն է: Եթե ինչ-որ մեկը դավաճանում է ձեզ երկու անգամ, դա արդեն ձեր մեղքն է:


5. Խելացի ուղեղները քննարկում են գաղափարներ, միջին ուղեղները՝ իրադարձություններ, փոքր ուղեղները՝ մարդկանց:

6. Սովորիր ուրիշների սխալների վրա: Հնարավոր չէ ապրել այնքան երկար, որպեսզի ամեն ինչ սովորես սեփական սխալների վրա:

7. Ով զայրույթով չի պատասխանում զայրույթին, փրկում է և՛ իրեն և՛ դիմացինին:

8. Հանճարեղ է նա, ով դառնում է կույր ուրիշների կանանց առջև, կաղ՝ ուրիշների հարստության ետևից վազելիս և խուլ՝ ծանոթների հասցեին անարգանք լսելիս: