Հնդկաստանը նման է մի ծովի, որքան նրանով երկար ես գնում, այնքան խորն է դառնում:

Երկիրն այն, որ ընկած է օվկիանոսից հյուսիս,.
ԵՎ ձյունապատ լեռներից հարավ, կոչվում է Բհարատ,.
Քանի որ նրա բնակիչները Բհարատի հետնորդներն են:

31 окт. 2015 г.

Կարվա Չաութհ

Հինդու ամուսնացած կանայք այսօր՝ հոկտեմբերի 30-ին ծոմ են պահում իրենց ամուսիների երկարակեցության և առոջության համար: Այս փառատոնը կոչվում է Կարվա Չաութհ, տոնում են մեկ օր:
Շատ տղամարդիկ ևս ծոմապահություն են անում իրենց կնոջ երկար կյանքի եւ առողջության համար: Այս օրը ծոմապահք են անում նաև որոշ (ոչ շատ) չամուսնացած տղամարդիկ, որպեսզի ունենան գեղեցիկ կանայք:


Կարճ փորձեմ նկարագրել Կարվա Չաութհի ծիսական արարողությունը.
1. Սկսում են նախապատրաստվել փառատոնից մեկ շաբաթ առաջ:
2. Այցելում են գեղեցկության սրահներ, ձեռքերին և ոտքերին բարդ նախշերով հինա անում, գնում են սարի(շատ անգամ նոր ամուսնացածները հագնում են իրենց հարսանեկան հագուստը), զարդեր և կոսմետիկա:


3. Այդ օրը կանայք արթնանում են շատ շուտ, մինչև արևածագ կուշտ ուտում և խմում են (եթե ապրում են ծնողների հետ, լուսաբացի կերակուրը պատրաստում է մայրը)


4. Լույսը բացվում է, և սկսվում է ծոմապահությունը:Կանայք ողջ օրվա ընթացքում չեն ոտում և խմում:
5. Երկրպագում են Շիվա, Պարվատի, Գանեշ, Կարտիկեյա և լուսնի աստվածներին, իրենց ամուսինների և երեխաների երկարակեցության և առոջության համար: 


6. Ծնողները ուղարկում են նվեր զամբյուղ իրենց ամուսնացած դստրերին, որը պարունակում է՝ քաղցրավենիք, հինա, միրգ և սարի:


7. Մինչև արևի մայր մտնելը կանանց մեծ մասը հավաքվում են մեկի տանը, և պատրաստում մի անկյուն Պուջա աստվածուհու համար:


8. Երեկոյան սկսվում է արարողությունը, կանայք նստում են աստվածուհու պատկերի առաջ, տիկա են դնում ճակատին, ջուր և բրինձ շաղ տալիս պատկերի վրա:
9. Հավաքվածներից ամենածերը պատմում է Կարվա Չաութհի առասպելը:


10. Ապա նորից աղոթում են իրենց ամուսինների և երեխաների երկար կյանքի և բարօրություն համար:
11. Դուրս է գալիս լուսինը, մաղիչի միջոցով առաջինը նայում են լուսնին, ապա արագ իրենց ամուսնուն:


12. Ամուսինը իր ձեռքով ջուր է խմեցնում կնոջը, և առաջին պատառ սնունդը առաջարկում կնոջը:


13. Ապա բոլորով ճոխ ճաշում են..:

10 окт. 2015 г.

Կենդանի – Pashu पशु ( 45 նոր բառ)

  1. Բու - Ullu उल्लू ( Ուլլու ) 
  2. Ուղտ - Oont ऊँट ( Ունթ ) 
  3. Կրիա - Kachuaa कछुआ ( Կըչուա ) 
  4. Շուն - Kuttaa कुत्ता ( Կուտտա ) 
  5. Կով - Gaay गाय ( Գայ ) 
  6. Թռչուն - Ciriyaa चिड़िया ( Ճիրիյա ) 
  7. Այծ - Bakri बकरी (Բըկրի)
  8. Բադ - Battakh बत्तख ( Բըտըք ) 
  9. Կապիկ - Bandar बन्दर ( Բընդըր ) 
  10. Վագր - Baagh बाघ ( Բագհ )
  11. Կատու - Billee बिल्ली ( Բիլլիի ) 
  12. Արջ - Bhalu भालू ( Բհալու ) 
  13. Ոչխար - Bher भेड़ ( Բհեր ) 
  14. Գայլ - Bheriyaa भेड़िया ( Բհերիյա ) 
  15. Ձուկ - Machlee मछली ( Մըչլի ) 
  16. Հավ - Murgee मुर्गी ( Մուրգի ) 
  17. Գորտ - Mendhak मेंढक ( Մենդհըկ ) 
  18. Օձ - Saanp साँप ( Սանպ ) 
  19. Փիղ - Haathi हाथी ( Հաթհի ) 
  20. Ավանակ - Gadha गधा ( Գըդհա)
  21. Խոզ - Suar सुअर ( Սուար )
  22. Վարազ - Jangali Suar जंगली सुअर ( Ջնգլի սուար )
  23. Ցուլ - Saand सांड ( Սանդ )
  24. Հորթ - Bachhiya बछिया / Bachhda बछड़ा ( Բըչիյա / Բչըրա )
  25. Շիմպանզե - Banmaanush बनमानुष ( Բընմանուշ )
  26. Եղնիկ - Hiran हिरन ( Հիրն )
  27. Աղվես - Lomadii लोमड़ी ( Լոմրիա )
  28. Ընձուղտ - Jiraaf जिराफ़ ( Ջիրաֆ )
  29. Նապաստակ - Kharagosh खरगोश ( Քրգոշ )
  30. Ձի - Ghoda घोड़ा ( Գհորա )
  31. Կենգուրու - Kangaroo कंगारू ( Կնգարու )
  32. Ընձառյուծ - Tenduaa तेंदुआ ( Տենդուա )
  33. Առյուծ - Babbar sher बब्बर शेर ( Բըբբր շեր )
  34. Խլուրդ - Chhachhundar छछूंदर ( Չըչունդր )
  35. Մուկ - Mushak मूषक ( Մուշըկ )
  36. Առնետ - Chuha चूहा ( Ճուհա )
  37. Կոկորդիլոս - Magrmacch मगरमच्छ ( Մըգրմճչ)
  38. Հովազ - Cheeta चीता ( Ճիտա )
  39. Ռնգեղջյուր - Gainda गैंडा ( Գենդա )
  40. Սկյուռ - Gilhari गिलहरी ( Գիլհրի )
  41. Զեբրա - Zebra ज़ेबरा ( Զեբրա )
  42. Սիրամարգ - Mor मोर ( Մոր )
  43. Սարդ - Makri मकड़ी ( Մկրի )
  44. Թիթեռ - Titli तितली ( Տիտլի )
  45. Թութակ - Tota तोता ( Տոտա )

Հնդկաստանի զինանշանը

Հնդկաստանի զինանշանն իրենից ներկայացնում է «առյուծների խոյակի» պատկեր, որը գտնվում է Սարնաթում՝ Աշոկայի սյան վրա։

Քանդակը Կալկաթայի թանգարանում

Բնօրինակում չորս առյուծ կանգնած են մեջք մեջքի՝ բարձրացած խճանկարներով խոյակի վրա, որին պատկերված է փիղ, քառատրոփ ձի, ցուլ և առյուծ՝ առանձնացված զանգակաձև լոտոսի վրա տեղակայված անիվներով։ Սյան խոյակը զարդարված է նաև արդարության անիվով, որը կոչվում է Դհարմա Չակրա։ Չորրորդ առյուծը գտնվում է քանդակի հակառակ կողմում և հետևաբար զինանշանի վրա պատկերված չէ։

Հնդկաստանի զինանշան

Մ.թ.ա. 3–րդ դարի կեսերին Աշոկա Արքան կանգնեցրեց խոյակով մի սյուն, որ նշի այն տեղը, որտեղ Բուդդան (Սիդհարթա Գաութամա) առաջին անգամ ուսուցանել է դհարման և որտեղ հիմնադրվել է խորոշրագույն բուդդայական սանգհան (համայնքը)։


Բուդդայականության մեծ նվիրյալ Ջավահարլալ Ներուի պնդմամբ 1950 թվականի հունվարի 26-ին, երբ Հնդկաստանը դարձավ հանրապետություն, հենց այս քանդակի պատկերն ընդունվեց որպես երկրի պետական զինանշան։


Զինանշանը խորհրդանշում է ժողովուրդ, որը խիզած է, ուժեղ, խելամիտ և վախեցնում է հակառակորդին։ Խոյակի վրայի չորս կենդանիները խորհրդանշում են հորիզոնի չորս կողմերը. առյուծ՝ հյուսիս, փիղ՝ արևելք, ձի՝ հարավ, ցուլ՝ արևմուտք (զինանշանի վրա երևում են միայն ձին և ցուլը)։ Ամբողջովին ծաղկած լոտոսն ունի կյանքի աղբյուրի իմաստ։ Խոյակից ներքև դևանագարիով գրված է सत्यमेव जयते (Satyameva Jayate, «Միայն ճշմարտությունն է հաղթում»)։ 

Հնդկաստանի նախկին զինանշանները.

Բրիտանական Հնդկաստանի զինանշանը, 1858–1947

Պորտուգալական Հնդկաստանի զինանշանը, 1951–1974

Հնդկաստանի դրոշ

Հնդկաստանի Հանրապետության ազգային դրոշը Հնդկաստանի Հանրապետության պետական խորհրդանիշներից է։ Ընդունվել է 1947 թվականի հուլիսի 22-ին։ Դրոշը ստեղծվել է Պինգալի Վենկայայի կողմից։

Պինգալի Վենկայան Հնդկաստանի նշանավոր Ազատագրական
շարժման գործիչներից է, և Հնդկաստանի դրոշի հեղինակը։

Ազգային դրոշը հորիզոնական հավասարաչափ եռագույնն է, որը կազմված է մուգ նարնջագույն (վերևում), սպիտակ (մեջտեղում) և մուգ կանաչ (ներքևում) գույներից: Կենտրոնում սպիտակի վրա կա մի կապույտ ղեկ, որը ներկայացնում է Սարնաթի Ashoka Chakra-ն:

Հնդկաստանի դրոշը

Ashoka Chakra