Հնդկաստանը նման է մի ծովի, որքան նրանով երկար ես գնում, այնքան խորն է դառնում:

Երկիրն այն, որ ընկած է օվկիանոսից հյուսիս,.
ԵՎ ձյունապատ լեռներից հարավ, կոչվում է Բհարատ,.
Քանի որ նրա բնակիչները Բհարատի հետնորդներն են:

25 дек. 2016 г.

Ռամն ինձ օգնական

Ռաման (Ռամը) հինդուիստական աստված է: Նրա մասին պատմող "Ռամայանա" էպոսը՝ կազմված 24 հազար երկտողից, պատմում է նրա սխրագործությունների, նրա կին Սիտայի մասին: Հետազոտողները չկարողացան սահմանել ասքի ստեղծման տարեթիվը, բայց մոտավորապես նշում են մ.թ.ա. 200թ.-ից մինչ մ.թ. 200 թ.-ն ընկած ժամանակահատվածը:

Լորդ Ռաման.
նկարը թվագրված է 1816.թ.-ին

ԴաՄարահտա արքայի որդի Ռամը մեզ օգնական. (պատմությունը)

Այդոհյա երկրի թագավոր ԴաՄարահտան երկար ժամանակ երեխաներ չէր ունենում: Թագավորը մեծ զոհեր մատուցեց Վիշնուի արձանի առջև աստծուն խնդրելով, որ իրեն երեխա պարգևի: Վիշնուին դուր եկան ընծաները, և նա մարմնավորվեց ԴաՄարահտայի չորս որդիների մեջ: Արքայի չորս որդիների մեջ ամենաբարին և ամենաուժեղ մարտիկը Ռամն էր: Շիվա աստվածն ապագա հերոսին նվիրեց մարտիկի կախարդական կացին(չէ, Հրաչին չի նվիրել) , որը կարող էր նույնիսկ դև սպանել:

Պատանի Ռամը

Այդ ժամանակ Վիդեխա երկրի թագավորը գեղեցկուհի դուստր Սիտային ունեցավ: 
Ռաման և Սիտան աստվածների կողմից ի ծնե կանխորոշված էին միմյանց համար: ԵՎ զարմանալի չէ, որ առաջին իսկ հանդիպումից հետո նրանք որոշեցին ամուսնանալ:
Հերոս Ռամը ստիպված էր հաճախ բացակայել տնից, որպեսզի հերթական անգամ մարտնչի վիշապների  և չար ոգիների դեմ: Նրա հերթական արշավի ժամանակ դևերի արքա Ռավանը առևանգում է Սիտային և տանում Լանկա կղզի:


Իմանալով այդ մասին՝ Ռաման օգնության է կանչում իր եղբայր Լակշմանին և կապիկների արքա Հանումանին: Նրանք սպանում են 5000 դև-մարտիկների, իսկ Ռամը նիզակով խոցում է նրանց թագավոր Ռավանին:

Ռամա, Սիտա, Լաքշմանա

Ռավան դևը քույր ուներ, որը որոշեց վրեժ լուծել Ռամից: Տարբեր մարդկանց կերպարանքներ ընդունելով՝ նա ժողովրդի մեջ լուրեր տարածեց, թե գեղեցկուհի Սիտան դևերի արքայի հետ դավաճանել է Ռամին:
Որպեսզի ապացուցի կնոջ անմեղությունը, Ռամը ստիպված էր համաձայներ այն բանի հետ, որ կինը պետք է կրակով փորձության ենթարկվի: Արքայադստերը կապում են սյանն ու շուրջը հսկայական խարույկ վառում:


Կրակի աստված Ագնին կրակին հրամայում է չդիպչել Սիտային, և ամուսնու նկատմամբ նրա հավատարմությունն ապացուցվում է...:
Սակայն սա հնդկական էպոս է և դեպքերը այսքանով չի ավարտվում: Դև Ռավանի քույրը սկսում է նորից տարբեր կերպարանքներով շրջել մարդկանց մեջ և պատմել, թե Սիտան իբր քնում է ուրիշ տղամարդկանց հետ:


Ռամին սիրելի կնոջն անտառ քշելուց բացի, այլ բան չէր մնում անելու: Եթե Սիտան մնար քաղաքում, ապա կսպանեին: Անտառում Սիտան Ռամայի համար ունեցավ երկու որդի(Լավա և Կուշա):

Ռամի որդիները մեզ օգնական :/

Հետո Ռամը գնում է անտառ կնոջ հետ ապրելու, Սիտան խնդրում է երկրին, որ կուլ տա իրեն: Գեղեցկուհի արքայադուստրը գետեր, որ իր ամուսնուն վիճակված է դեռ շատ սխրագործություններկատարել և ինքը որոշեց չխանգարել նրան...: 



Այսքանից հետո դե արի ու մի ասա "Ռամն ինձ օգնական": Եկեք հասկանանք իիի ուտտարանի նանիին:
Հինդուիզմում կա տոն նվիրված Ռամա աստծո ծննդին, որի մասին էլ կլինի հաջորդ նյութս: Շնորհակալություն ընթերցելու համար: Եվ վերջում.
ԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ ԵՄ ԵՎ ԱՍՈՒՄ ԵՄ ՈՉ ՌԱՄԱՆԵՐԻ ԳՈՅՈՒԹՅԱՆԸ :)


4 мая 2016 г.

Թաջ Մահալ - 1

Թաջ Մահալը գտնվում է Հնդկաստանի Ագրա քաղաքում:


Մարմարե այս մահմեդական դամբարանը համարում են աշխարհի ութերորդ հրաշալիք, քանի որ այն շատ յուրահատուկ եւ շքեղ ճարտարապետական կառույց է, որը գրավում է իր հեքիաթային գեղեցկությամբ ու եթերային տեսքով: "Թաջ" նշանակում է "թագ", իսկ "մահալ"` "արքունիք":


Կառուցվել է Շահ Ջահան մուղալ կայսեր կողմից իր ամենասիրած կնոջ՝Մումթազ Մահալի համար։ Կառուցման աշխատանքները սկսվել են մոտավորապես 1632 թ և ավարտվել 1653 թվականին։ Շինարարությանը մասնակցել են ավելի քան 22 000 վարպետներ կայսրության բոլոր կողմերից, ինչպես նաև վարպետներ Միջին Ասիայից, Պարսկաստանից ու Մերձավոր Արևելքից։


Թաջ Մահալի բարձրությունը գմբեթի հետ միասին 74մ է։ Նրա չորս կողմում կառուցված մինարեթների բարձրությունը 42մ է։ Մինարեթները փոքր-ինչ թեք են կառուցված, որպեսզի քանդվելու դեպքում չվնասեն տաճարը։


Կոթողն ամբողջությամբ կառուցված է ձյունասպիտակ մարմարից: Այն հիացնում եւ ապշեցնում է նաեւ նրբագեղ աշխատանքով, ասես մարմարի վրա արված ասեղնագործ լինի: Ողջ շինությունը դրվագազարդված է թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարերից պատրաստված ծաղիկներով, տերեւներով, ինչպես նաեւ Ղուրանի որոշ սուրաներով:


25 янв. 2016 г.

Ընտանիք – Parivar परिवार

Ծնողներ – Mata-pita माता-पिता
Հայր – Pitaa (Ji) पिता जी / Baap बाप/ Paapa पापा
Մայր – Maataa (Ji) माता जी / Maa माँ / Mammy मम्मीԵղբայր – Bhai भाई
Մեծ եղբայր – Bara Bhai बडा भाई
Փոքր եղբայր – Chota Bhai छोटा भाई
Քույր – Bahan बहन / Didi दीदी / Jiji जीजी
Մեծ քույր – Bari Bahan बडी बहन
Փոքր քույր – Choti Bahan छोटी बहन
Որդի – Beta बेटा
Դուստր – Beti बेटी
Տատիկ – հոր կողմից - Dadi दादी, մոր կողմից - Nani नानी
Պապիկ – հոր կողմից - Dada दादा, մոր կողմից - Nana नाना
Թոռ / թոռնուհի – Pota पोता / Poti पोती

Հորեղբայր (հայրիկից փոքր) – Chaachaa (jee) चाचा जी
Հորեղբայր (հայրիկից մեծ) – Taaoo (Jee) ताऊ जी
Մորաքույր (चाचा - ի կնոջը) – Chaachee (Jee) चाची जी
Մորաքույր ( ताऊ - ի կնոջը) – Taaee (Jee) ताई जी
Հորաքույր – Buwa बुवा/ Fufee फूफी
Հորաքրոջ ամուսնուն – Fufaa फूफा
Քեռի – MaaMaa (Jee) मामा / Chacha चाचा
Քեռակին – MaaMee मामी
Մորաքույր - Chachi चाची

Փեսա ( աղջկա ամուսինը) – Daamaad (Jee) दामाद जी
Տեքր (ամուսնու եղբորը) – Jeejaa (Jee) जीजा जी
Քենի (կնոջ քրոջը) – Bhabhi भाभी / Bahoo बहू
Աներ (կնոջ հորը) – Sasur Jee ससुर जी / Pitaa Jee पिता जी
Զոքանչ (կնոջ մորը) – Saasu Maa सासु मााँ / Maataa Jee माता जी
Որդու/դստեր կնոջ/ամուսնու հորը – Samdhi Jee सम्धी जी
Որդու/դստեր կնոջ/ամուսնու մորը – Samdheenee Jee सम्धीनी जी

Եթե դու եղբայր ես.
Քրոջ որդի – Bhaanjaa भाांजा
Եղբոր որդի – Bhatiijaa ( भतीजा)
Քրոջ դուստր – Bhaanjee भाांजी
Եղբոր դուստր – Bhatijee ( भतीजी)

Եթե դու քույր ես.
Քրոջ որդի – Beta बेटा
Քրոջ դուստր – Betii बेटी
Եղբոր որդի – Bhatiijaa ( भतीजा)
Եղբոր դուստր – Bhatiijee ( भतीजी)