Հնդկաստանը նման է մի ծովի, որքան նրանով երկար ես գնում, այնքան խորն է դառնում:

Երկիրն այն, որ ընկած է օվկիանոսից հյուսիս,.
ԵՎ ձյունապատ լեռներից հարավ, կոչվում է Բհարատ,.
Քանի որ նրա բնակիչները Բհարատի հետնորդներն են:

4 мая 2016 г.

Թաջ Մահալ - 1

Թաջ Մահալը գտնվում է Հնդկաստանի Ագրա քաղաքում:


Մարմարե այս մահմեդական դամբարանը համարում են աշխարհի ութերորդ հրաշալիք, քանի որ այն շատ յուրահատուկ եւ շքեղ ճարտարապետական կառույց է, որը գրավում է իր հեքիաթային գեղեցկությամբ ու եթերային տեսքով: "Թաջ" նշանակում է "թագ", իսկ "մահալ"` "արքունիք":


Կառուցվել է Շահ Ջահան մուղալ կայսեր կողմից իր ամենասիրած կնոջ՝Մումթազ Մահալի համար։ Կառուցման աշխատանքները սկսվել են մոտավորապես 1632 թ և ավարտվել 1653 թվականին։ Շինարարությանը մասնակցել են ավելի քան 22 000 վարպետներ կայսրության բոլոր կողմերից, ինչպես նաև վարպետներ Միջին Ասիայից, Պարսկաստանից ու Մերձավոր Արևելքից։


Թաջ Մահալի բարձրությունը գմբեթի հետ միասին 74մ է։ Նրա չորս կողմում կառուցված մինարեթների բարձրությունը 42մ է։ Մինարեթները փոքր-ինչ թեք են կառուցված, որպեսզի քանդվելու դեպքում չվնասեն տաճարը։


Կոթողն ամբողջությամբ կառուցված է ձյունասպիտակ մարմարից: Այն հիացնում եւ ապշեցնում է նաեւ նրբագեղ աշխատանքով, ասես մարմարի վրա արված ասեղնագործ լինի: Ողջ շինությունը դրվագազարդված է թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարերից պատրաստված ծաղիկներով, տերեւներով, ինչպես նաեւ Ղուրանի որոշ սուրաներով: