Հնդկաստանը նման է մի ծովի, որքան նրանով երկար ես գնում, այնքան խորն է դառնում:

Երկիրն այն, որ ընկած է օվկիանոսից հյուսիս,.
ԵՎ ձյունապատ լեռներից հարավ, կոչվում է Բհարատ,.
Քանի որ նրա բնակիչները Բհարատի հետնորդներն են:

25 дек. 2016 г.

Ռամն ինձ օգնական

Ռաման (Ռամը) հինդուիստական աստված է: Նրա մասին պատմող "Ռամայանա" էպոսը՝ կազմված 24 հազար երկտողից, պատմում է նրա սխրագործությունների, նրա կին Սիտայի մասին: Հետազոտողները չկարողացան սահմանել ասքի ստեղծման տարեթիվը, բայց մոտավորապես նշում են մ.թ.ա. 200թ.-ից մինչ մ.թ. 200 թ.-ն ընկած ժամանակահատվածը:

Լորդ Ռաման.
նկարը թվագրված է 1816.թ.-ին

ԴաՄարահտա արքայի որդի Ռամը մեզ օգնական. (պատմությունը)

Այդոհյա երկրի թագավոր ԴաՄարահտան երկար ժամանակ երեխաներ չէր ունենում: Թագավորը մեծ զոհեր մատուցեց Վիշնուի արձանի առջև աստծուն խնդրելով, որ իրեն երեխա պարգևի: Վիշնուին դուր եկան ընծաները, և նա մարմնավորվեց ԴաՄարահտայի չորս որդիների մեջ: Արքայի չորս որդիների մեջ ամենաբարին և ամենաուժեղ մարտիկը Ռամն էր: Շիվա աստվածն ապագա հերոսին նվիրեց մարտիկի կախարդական կացին(չէ, Հրաչին չի նվիրել) , որը կարող էր նույնիսկ դև սպանել:

Պատանի Ռամը

Այդ ժամանակ Վիդեխա երկրի թագավորը գեղեցկուհի դուստր Սիտային ունեցավ: 
Ռաման և Սիտան աստվածների կողմից ի ծնե կանխորոշված էին միմյանց համար: ԵՎ զարմանալի չէ, որ առաջին իսկ հանդիպումից հետո նրանք որոշեցին ամուսնանալ:
Հերոս Ռամը ստիպված էր հաճախ բացակայել տնից, որպեսզի հերթական անգամ մարտնչի վիշապների  և չար ոգիների դեմ: Նրա հերթական արշավի ժամանակ դևերի արքա Ռավանը առևանգում է Սիտային և տանում Լանկա կղզի:


Իմանալով այդ մասին՝ Ռաման օգնության է կանչում իր եղբայր Լակշմանին և կապիկների արքա Հանումանին: Նրանք սպանում են 5000 դև-մարտիկների, իսկ Ռամը նիզակով խոցում է նրանց թագավոր Ռավանին:

Ռամա, Սիտա, Լաքշմանա

Ռավան դևը քույր ուներ, որը որոշեց վրեժ լուծել Ռամից: Տարբեր մարդկանց կերպարանքներ ընդունելով՝ նա ժողովրդի մեջ լուրեր տարածեց, թե գեղեցկուհի Սիտան դևերի արքայի հետ դավաճանել է Ռամին:
Որպեսզի ապացուցի կնոջ անմեղությունը, Ռամը ստիպված էր համաձայներ այն բանի հետ, որ կինը պետք է կրակով փորձության ենթարկվի: Արքայադստերը կապում են սյանն ու շուրջը հսկայական խարույկ վառում:


Կրակի աստված Ագնին կրակին հրամայում է չդիպչել Սիտային, և ամուսնու նկատմամբ նրա հավատարմությունն ապացուցվում է...:
Սակայն սա հնդկական էպոս է և դեպքերը այսքանով չի ավարտվում: Դև Ռավանի քույրը սկսում է նորից տարբեր կերպարանքներով շրջել մարդկանց մեջ և պատմել, թե Սիտան իբր քնում է ուրիշ տղամարդկանց հետ:


Ռամին սիրելի կնոջն անտառ քշելուց բացի, այլ բան չէր մնում անելու: Եթե Սիտան մնար քաղաքում, ապա կսպանեին: Անտառում Սիտան Ռամայի համար ունեցավ երկու որդի(Լավա և Կուշա):

Ռամի որդիները մեզ օգնական :/

Հետո Ռամը գնում է անտառ կնոջ հետ ապրելու, Սիտան խնդրում է երկրին, որ կուլ տա իրեն: Գեղեցկուհի արքայադուստրը գետեր, որ իր ամուսնուն վիճակված է դեռ շատ սխրագործություններկատարել և ինքը որոշեց չխանգարել նրան...: 



Այսքանից հետո դե արի ու մի ասա "Ռամն ինձ օգնական": Եկեք հասկանանք իիի ուտտարանի նանիին:
Հինդուիզմում կա տոն նվիրված Ռամա աստծո ծննդին, որի մասին էլ կլինի հաջորդ նյութս: Շնորհակալություն ընթերցելու համար: Եվ վերջում.
ԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ ԵՄ ԵՎ ԱՍՈՒՄ ԵՄ ՈՉ ՌԱՄԱՆԵՐԻ ԳՈՅՈՒԹՅԱՆԸ :)