Հնդկաստանը նման է մի ծովի, որքան նրանով երկար ես գնում, այնքան խորն է դառնում:

Երկիրն այն, որ ընկած է օվկիանոսից հյուսիս,.
ԵՎ ձյունապատ լեռներից հարավ, կոչվում է Բհարատ,.
Քանի որ նրա բնակիչները Բհարատի հետնորդներն են:

5 янв. 2017 г.

Հինդի - अ և आ ձայնավորները

Հինդի լեզուն իրենից ներկայացնում է միանգամայն բարդ
ամբողջություն, որին բնորոշ է տարատեսակությունը:
(c) Պ. Բարաննիկով

Հինդիի տարածվածությունը

Հինդիում ձայնավորները տարբերվում են տևողությամբ, շարքով, բարձրացմամբ, շուրթերի դրքով և փափուկ քիմքի դիրքով: Ըստ տևողության՝ ձայնավորները բաժանվում են երկարների և կարճերի: Հինդիում ձայնավորների երկար-կարճ հակադրությունն ունի իմաստատարբերակիչ նշանակություն. օրինակ՝ kam քիչ - kām աշխատանք: Բացի պարզ ձայնավորներից, հինդիում գոյություն ունեն երկբարբառներ (դիֆթոնգներ)։ Սանսկրիտական բառերում հանդիպում են այսպես կոչված վանկային բաղաձայններ ŗ -ն և ļ-ն, որոնք արտասանվում են [ri] և [li]: Որոշ բառերում առանձին ձայնավորներ կարող են ազատ ձևափոխվել՝ չփոխելով բառերի նշանակությունը. օրինակ՝ bāhar - bāhir 'դուրս, դրսից':


Առաջին ձայնավորը, որ պետք է սովորենք. ինպես հայերենում, անգլերենում և այլ լեզուներում՝ Ա-ն է: Սկզբում կարող է անսովոր և դժվար երևալ, բայց շատ հեշտ է գրության ձևը - (ինչպես 3 թվանշանը և լատինատառ T տառը, որոնք մեջտեղում միանում են փոքրիկ գծիկով -): Ճիշտ արտասանության համար, կարող եք յութուբից գտնել վիդեոներ և լսել այն հնդիկ վիդեոբլոգերների կողմից: Իսկ հիմա եկեք սովորենք մի քանի բառ, որոնք սկսվում են այս տառով.
अच्छा (acchaa) --- լավ
Բառամիջում գրվում է միայն Ա-ի T մասնիկը.
अनार (Anaar) --- նուռ 
Namaste(բարև) բառում երկու տեղ հնչում է "Ա" ձայնավորը, բայց գրությունում չկա नमस्ते, որովհետև  (նա) և  (մա) տառերում արդեն իսկ կա արտասանվող տառը:


Հաջորդ ձայնավորը (աա)-ն է, որը գրությամբ առաջինից տարբերվում է աջ կողմից զուգահեռ տարվող գծիկով, իսկ արտասանությամբ՝ հնչում է երկար "ա":  
आग(Aag) - կրակ
आम(Aam) - մանգո
नाम(Naam) - անուն

आपका(Aapka) - ձեր


Комментариев нет:

Отправить комментарий