Հնդկաստանը նման է մի ծովի, որքան նրանով երկար ես գնում, այնքան խորն է դառնում:

Երկիրն այն, որ ընկած է օվկիանոսից հյուսիս,.
ԵՎ ձյունապատ լեռներից հարավ, կոչվում է Բհարատ,.
Քանի որ նրա բնակիչները Բհարատի հետնորդներն են:

8 апр. 2017 г.

Լադու - Հնդկական քաղցրավենիք

Լադու աղանդեր սիսեռի ալյուրից, բուսայուղից, ընկույզով, կոեկոսի փաթիլներով և քաղցր համեմունքներով՝ դարչին, հիլ և մշկընկույզ, որոնք շատ տարածված են հարավային Ասիայում...:
«Լադու» անվանումը ծագում սանսկրիտերեն լադդուկա (կամ լատիկա) բառից, որը նշանակում է «փոքրիկ գնդիկ»: Այն իրենից ներկայացնում է քաղցր ծիրանի չափի քաղցր գնդիկներ: Այն պատրաստում են սպիտակաձավաից, սիսեռի կամ ցորենի ալյուրից. կան պատրաստման բազում ձևեր և բաղադրատոմսեր: Լադուն հաճախակի պատրաստում են տոնակատարությունների և ֆեստիվալների համար:


Առանձնացվում են լադուի միքանի տեսակներ, օրինակ շամբալայով լադու, որը հանդիսանում է օգտակար միջոց ստամոքսի հետ կապված խնդիրների ժամանակ:
Կամ չամիչով պատրաստված լադուն, որը խորհուրդ է տրվում հղիներին և կերակրող մայրերին:


Ռավա լադուն պատրաստվում է սպիտակաձավարից, շաքարից, բուսայուղից: Բաղադրատոմսի տարբեր տեսակներում ավելացնում են չամիչ, հիլ, հնդկական ընկույզ, կոկոսի փաթիլներ:

Ռավա Լադու
Ձեզ եմ ներկայացնում լադուի պատրաստման մի եղանակ մաննիով.
Բաղադրիչներ.
Մաննի - 1 բաժակ
Խտացրած կաթ - 100գ.
Կոկոսի փոշի - 1/4 բաժակ
Կաթ - 12 ճաշի գդալ :Դ
Հալած յուղ - 2 ճաշի գդալ
Շաքարավազ - 1/2 բաժակ
Հնդկական ընկույզ - 12 հատ
Չամիչ - 1 ճ. գ.
Հիլ - 5 ճ. գ.

Պատրաստման եղանակը.
1. Տաքացնել թավան, ավելացնել հալած յուղը:
2. Հնդկական ընկույզը (ոչ շատ մանրացրած) մաննիի հետ լցնում ենք թավայի մեջ և խառնում:


3. Մաննի պատրաստման ժամանակ պետք է գազօջաղը լինի միջին ջերմության, անընդհատ խառնել, մինչև այն կդառնա բաց ոսկեգույն(8-10 րոպե)
4. Մաննիի և ընկույզի վրա ավելացնում ենք մեկ քառորդ բաժակ կոկոսի փոշին, և շարունակում խառնել ևս 1-2 րոպե:


5. Ավելացնում ենք խտացրած կաթը, հետո շաքարավազը: Խառնում և տրորում բոլոր բաղադրիչները այնքան, մինչև ունենանք հարթ զանգված:


6. Աղում ենք հիլի սերմերը և չամիչի հետ ավելացնում լադուին:


7. Ավլացնում ենք նշված քանակությամբ (սենյակային ջերմաստիճանի) կաթը, մի փոքր թողնում, որ այն ներծծվի խառնուրդին, ապա թավան վերցնում կրակից:


8. Սարքում ենք փոքր գնդիկներ, և արդեն աղանդերը պատրաստ է մատուցման:


Լադուն հաճախ պատրաստում են ֆեստիվալների կամ ընտանեկան միջոցառումների համար, ինչպիսիք են հարսանիքները, ծնունդները, կամ մատուցվում է պռասադի տեսքով (prasad) հնդկական տաճարներում, հատկապես Անդհա-Պրադեշի, Տիրումալի ,Վենկատեշվարի տաճարում:


Տես նայ - Ջալեբի , Ռասգուլա

Комментариев нет:

Отправить комментарий