Հնդկաստանը նման է մի ծովի, որքան նրանով երկար ես գնում, այնքան խորն է դառնում:

Երկիրն այն, որ ընկած է օվկիանոսից հյուսիս,.
ԵՎ ձյունապատ լեռներից հարավ, կոչվում է Բհարատ,.
Քանի որ նրա բնակիչները Բհարատի հետնորդներն են:

22 мая 2017 г.

Վարանասի

Ավանդության համաձայն՝ Գանգես գետի ափին՝ Ուտտար Պրադեշի նահանգում, հնդկական աստված Շիվայի կողմից առնվազն 3000 տարի առաջ հիմնադրված Վարանասին մեզ հասած ամենահին քաղաքն է աշխարհում և հինդուների ուխտագնացության ամենասրբազան վայրերից մեկը:


Ամեն տարի ավելի քան մեկ միլիոն հինդու ուխտագնացներ են այցելում Վարանասիի աստվածային Շիվայի և Շակտի հոյակերտ սրբազան վայրերն ու տաճարները: Ուխտավորները գալիս են այստեղ Գանգես գետի սրբազան ջրերում լողանալու համար, քանի որ նրանք հավատում են, որ դա կմաքրի իրենց մեղքերը և կավարտի վերածնվելու շրջանը:


Լողանալու ծիսակարգի համար կա մոտավորապես 100 հայտնի ղհատ (անմիջապես գետի մոտ իջնող աստիճաններ): Ամենահայտնի ղհաթը Դասասվամեդն է, որը բառացիորեն նշանակում է "տասը սրբազան ձիերի դիմացի գետ", այդ անվանումը կապված է այն առասպելի հետ, որի համաձայն՝ Բրահման (հինդուիզմը ստեղծող աստված) արտաքսված Շիվա աստծո վերադարձի համար ձի է զոհաբերել:

Dashashwamedh

Այս ղհաթը, ուր հաճախ եկել են սադհուները կամ հինդուների սրբերը, գտնվում է բազմաթիվ հայակապ տաճարների և սրբավայրերի դիմաց, իսկ Դասասվամեդում լողանալու ծիսակատարությունը քաղաքի ամենագեղեցիկ և խորհրդանշական տեսարաններից մեկն է: