Հնդկաստանը նման է մի ծովի, որքան նրանով երկար ես գնում, այնքան խորն է դառնում:

Երկիրն այն, որ ընկած է օվկիանոսից հյուսիս,.
ԵՎ ձյունապատ լեռներից հարավ, կոչվում է Բհարատ,.
Քանի որ նրա բնակիչները Բհարատի հետնորդներն են:

8 июн. 2017 г.

Հինդի - Այբուբեն

Հնդկերեն գրավոր լեզուն կազմված է երկու համակարգից՝ գրաֆիկա և դևնագրի այբուբեն: Դևնագրի այբուբենը բացի հնդկերենից օգտագործվում է նաև սանսկրիտում, այն լայն տարածում ունի նաև հյուսիսային Հնդկաստանի ժողովուրդների մոտ: Հարավային Հնդկաստանում այն չի օգտագործվում: Հինդի լեզվի հիմքում ընկած է սանսկրիտը՝ աշխարհի հնագույն լեզուներից մեկը: Հնդկերենում գրում և կարդում են ձախից աջ՝ ինչպես հայերենում: Հինդի լեզվում կա 12 ձայնավոր և 36 բաղաձայն: Այս լեզվում գոյություն ունեն միայն փոքրատառեր: Բառամիջում ձայնավորների փոխարեն օգտագործվում են հատուկ նշաններ, որոնք կոչվում են մատրաներ: Յուրաքանչյուր ձայնավոր ունի կարճ և երկար արտասանություն:
Օրինակ՝ इ - Ի, ई - Ի՜

Ձայնավորներ.
अ - ը
आ - ա՜
इ - ի
ई - ի՜
उ - ու
ऊ - ու՜
ए - է
ऐ - է՜
ओ - օ

औ - օու՜
अं - ըն
अः - ըհ
ऋ - րի


Բաղաձայներ.
क - կ 
ख - քհը
ग - գ
घ - գհը
च - ճ
छ - չ
ज - ջ
झ - ջհը
ट - տ
ठ - տհը
त - տ
थ - թհը
ड - դ
ढ - դհը
द - դ
ध -դհը
ण - ն
न - ն
ङ - նգը
ञ - նը
प - պ
फ - փ
ब - բ
भ - բհը
म - մ
य - յ
र - ռ
ल - լ
व - վ
श - շ
ष - շա
स - ս
ह - հ
क्ष - կշը



Քանի որ հինդի լեզուն բաղկացած է ոչ միայն գրաֆիկայից այլ նաև դևնագրի համակարգից ուստի այդ լեզվում կան տառեր, որոնք կառուցվում են այբուբենից վերցված տառի և կետի օգնությամբ: Այդ տառերն են՝
ज़ - զ
ग़ - ղ
ख़ - խ
ड़ - ր
ढ़ - ռհը
फ़ - ֆ

Մատրաներ.
  • आ - ा
  • इ - ि
  • ई - ी
  • उ - ु
  • ऊ - ू
  • ए - े
  • ऐ - ै
  • ओ - ो
  • औ - ौ
  • ऋ - ृ
Ստորև տրված են բաղաձայներն ու նրանց միացյալ գրելաձևերը.


Այս ցանկում իհարկե բոլոր հնարավոր դեպքերը չեն (կան հարյուրավոր միացյալ տառեր), բայց եթե հասկանաք այս աղյուսակի մեխանիզմը(հարմար բառ չգտա :Դ), կկարողանաք պարզել և մնացածինը...: