Հնդկաստանը նման է մի ծովի, որքան նրանով երկար ես գնում, այնքան խորն է դառնում:

Երկիրն այն, որ ընկած է օվկիանոսից հյուսիս,.
ԵՎ ձյունապատ լեռներից հարավ, կոչվում է Բհարատ,.
Քանի որ նրա բնակիչները Բհարատի հետնորդներն են:

25 авг. 2017 г.

Գանեշա Չատուրթի

Հինդուիստներն այսօր նշում են բարգավաճման և իմաստության աստված Գանեշայի փառատոնը (պաշտոնական - Ganesha Chaturthi կամ Vinayaka Chaturthi):


Տոնակատարությունը նշվում է հանրայաին վայրերում՝ տեքստերի ընթերցմամբ, խմբակային խնջույքներով, անցկացվում է նաև մարզական մրցույթներ:
Այս օրը քաղաքների և գյուղերի փողոցներում կարող եք տեսնել տարբեր մեծ ու փոքր խմբերի երթ: Մի քանիսը սկզբից տանում են իրենց կուռքի արձանը, իսկ ամբոխը ծափահարություններով, նվագախմբով հետևում նրանց:


Պատմությունը.
Գանեշան Շիվա աստծո և նրա կին Պարվատիի որդին է: Նա Երկիրը կառավարում էր իմաստությամբ, կարողանում էր լուծել բոլոր խնդիրներն ու հաղթահարել յուրաքանչյուր արգելք:
Մի անգամ Շիվան բարկանում է որդու վրա, որը պատշաճ քաղաքավարությամբ չէր ողջունել իրեն, և կտրում է նրա գլուխը: Պարվատին ամուսնուն աղաչում է վերակենդանացնել երեխային, և աստված Գանեշային վերադարձնում է կյանք, բայց այս անգամ՝ փղի գլխով:


Այդ ժամանակից ի վեր փիղը Հնդկաստանում համարվում է իմաստուն կենդանի:
Որպեսզի սփոփեին վերակենդանացած Գանեշային, աստվածները նրան ընծաներ են ուղարկում. իմաստության մեծն աստվածուհի Սարասվատին նրան նվիրում է ձետուր և թանաք, երկրի աստվածուհի Պրիտհիվին նրա մոտ ծառայության է ուղարկում մի առնետի, որը դառնում է Գանեշայի նժույգը:


Комментариев нет:

Отправить комментарий